Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորն ընդդեմ ֆինանսների նախարարի․ ինչ է սպասվում վաղը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորն ընդդեմ ֆինանսների նախարարի․ ինչ է սպասվում վաղը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ վաղը ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը պետք է քննի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը կալանքի դեմ։

Ո՞վ է դատավոր Կարեն Ամիրյանը և ո՞ր պաշտոնատար անձանց գործերն է նա քննել

Մասնավորապես նրան է մակագրվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը եւ Վարդան Հարությունյանը մնաց կալանքի տակ։ Նրա վարույթում է գտնվել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործը:

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցին դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել էր դատախազի բողոքը եւ անփոփոխ էր թողել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Սակայն սա վերջը չէ․ 2024թ. դեկտեմբերին փաստաբան Արա Զոհրաբյանը ու մի խումբ փաստաբաններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ սկսել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ կոռուպցիոն բնույթի հնարավոր արարքների վերաբերյալ: Դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել էին դիմումը, իսկ 2025թ. փետրվարին դատարանն էլ մերժել էր բողոքը։ Արդյունքում Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը 2025թ. ապրիլի 3-ին բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ Վահե Հովհաննիսյանի դեմ քրեական վարույթը մերժելու որոշումը և պարտավորեցրել վարույթ սկսել։

Իսկ թե ինչ է սպասվում վաղը Սամվել Կասրապետյանին, ցույց կտա ժամանակը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test