Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հիշատակի օ՞ր, խնդրեմ, ինչքան ուզեք hraparak.am hraparak.am

time
Հիշատակի օ՞ր, խնդրեմ, ինչքան ուզեք

Իշխանությունները չգիտեն ուր խցկել հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը: Շատ են մտածել այս մասին, օրուգիշեր չեն քնել՝ ոնց անեն, որ այդ օրը չխանգարի իրենց վարած քաղաքականությանը, չվնասի խաղաղությանը, մի բան էլ նպաստի իրենց PR-ին: Այնպես էլ չէր, որ մենք հիշատակի օրեր չունեինք… Բանակի օրն էլ էինք հիշում մեր զոհերին, Շուշիի գրավման օրն էլ, Եռաբլուր այցելությունների օրերին էլ: Ծիծեռնակաբերդում մենք Սումգայիթի զոհերի հուշատախտակ էլ ունեինք: Մենք էինք՝ մեր զոհերը, մեր հերոսները: Այսօր մի սեղան կա՞, անգամ հարսանիքի, որի մասնակիցները հոտնկայս չհիշեն հայրենիքի համար կյանքը տված տղերքին: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են իշխանությունները, ձեռուոտ ընկած, հիշատակի օր փնտրում: Եթե խնդիրը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օր ունենալն է, մենք 2 այդպիսի օր ունենք արդեն՝ սեպտեմբերի 27 եւ նոյեմբերի 9: Կարող ենք Արցախի հայաթափման օրը վերցնել, Հայաստանի սուվերեն տարածք թուրքերի ներթափանցման օրը, անգամ՝ Պրահայում Փաշինյանի հայտարարության օրը: Ի՞նչ է պատահել, վերջապես, տղերքը զոհվել են, որովհետեւ «Ղարաբաղն» Ադրբեջան էր: Էն ե՞րբ էր, որ Փաշինյանը հռետորական հարց տվեց՝ իսկ ինչո՞ւ էին մեր զինվորները կռվում Ադրբեջանի տարածքում: Եկեք, ուրեմն, մեր զոհերի հիշատակի օր դարձնենք Փաշինյանի այդ հանճարեղ հարցադրման օրը:

Ի դեպ, ՀՀ իշխանությունները տեղյա՞կ են, որ Արցախում ոչ միայն հայաստանցի զինվորներ են զոհվել, այլեւ՝ արցախցի: Արցախցի զինվորները, ինչ է, հայրենիքի համար չե՞ն զոհվել: Էն Կարապետ Ռուբինյանի որդին ու հերոսացած Արգամի հայրը, որ զոհերի հիշատակի նախագծի համահեղինակներն են, այս մասին մտածե՞լ են… Թե բա՝ հայոց բանակի ծննդյան նախօրեին նշենք, որ հաջորդ օրը տաշի-տուշի անենք: Մի հարցնող լինի՝ էդ ինչների՞դ վրա եք տաշի-տուշի անելու… Դուք այս յոթ տարիներին մեր ո՞ր տոնը չեք հարամել, որ հիմա Բանակի օր եք ուզում նշել: Բա որ ասում են՝ հայրենիքի համար զոհվածների օր… Դուք ո՜ւր, հայրենիքն ուր, արա: Ձեր հայրենիքն իրական Հայաստանն է, իսկ իրական Հայաստանի համար, իմ իմանալով, դեռ ոչ ոք չի զոհվել:

Եթե շատ եք ուզում՝ կարճ կկապեմ: Ս․․․ր արեք ձեր այդ նախաձեռնությունը, կոխեք ձեր մի տեղը ու գլխիս «վշտացյալ ծաղրածու» մի խաղացեք: Վեր կացեք, ամեն տարի սեպտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 9-ին պետական արարողակարգով գնացեք Եռաբլուր: Եթե կարող եք, իհարկե, եւ եթե հայրենիքի զոհերի հիշատակը ձեզ համար կարեւոր է: Երբ էլ ոտք դնեք Եռաբլուր, դա կդառնա հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի օր:

Մի հարց էլ ունեմ այս կապակցությամբ: Ի՞նչ եք կառուցում Երեւանի բուսաբանական այգում: Անունը դրել եք «Կյանքի պուրակ»: Ավինյան, լսո՞ւմ ես: Դա ո՛չ նոր բուսաբանական այգի է, ո՛չ ՀՀ շարքային համբալների համար նախատեսված զբոսայգի, ո՛չ էլ զբոսաշրջության հատուկ ցուցադրության օբյեկտ: Հազարներով ծառեր եք կտրել, ինչ-որ հուշարձան պիտի տեղադրեք, կարծեմ: Էս նեղ մաջալին ձեզ «Կյանքի պուրա՞կը» պետք է գեղեցկացներ… Իսկ գուցե ուզում եք հայրենիքի զոհերի հիշատակն այստե՞ղ խնկարկել (ձեր պարագայում՝ խայտառակել), պետական արարողակարգով, Եռաբլուրից հնարավորինս հեռու, որ զոհվածների ծնողների երես չտեսնեք, ձեզ խանգարող չլինի՝ ծնկի իջնել ինչ-որ մտացածին «հուշակոթողի» առաջ: Գալու եք այստեղ՝ հիշատակ հարգող ձեւանաք, հա՞… Ողբամ զձեզ… Այդ այգում ձեր ցերեկով ման եկած տեղերը ես գիշերն եմ ման գալիս: Եկեք նախ ձեր ավերածը տեսեք ու պատասխան տվեք՝ ո՞ւր եք կորցրել այգու տարածքում հայտնաբերված հնամենի խաչքարը: Ե՞րբ պիտի ռադ լինեք դուք, որ մեր երկիրը դառնա մերը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test