Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառելուց հետո խուզարկել են դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանը. factor.am 168.am 168.am

time
Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառելուց հետո խուզարկել են դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանը. factor.am

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելուց հետո դատավոր Գիվի Հովհաննիսյանի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանում խուզարկություն է իրականացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Քրեական վարույթը, որի շրջանակներում խուզարկությունը կատարվել է, հարուցված է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Գործը, սակայն, չի առնչվում դատավորի գույքային դրությանը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց միայն՝ այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափաման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։

Կայքին հայտնի դարձավ նաև, որ դատավորը գործով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ավելին, գործում նրա անունը գրված չէ, այլ նշված է «դատական իշխանության ներկայացուցիչ»։ Իսկ նման ձևակերպման պատճառն այն է, որ դատավորի անունը գործում նշելը կարող է խնդրահարույց լինել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test