Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

44-օրյա պատերազմի զեկույցը հասանելի կլինի որոշ կառույցների․ Անդրանիկ Քոչարյան sputnik sputnik

time
44-օրյա պատերազմի զեկույցը հասանելի կլինի որոշ կառույցների․ Անդրանիկ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին հասանելիություն կտրվի որոշ պետական կառույցների։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք հիմա ԱԺ աշխատակազմի հետ նախաձեռնել ենք, որ 16 հազար էջից բաղկացած այդ նյութերը պետք է տեղափոխվեն 1-ին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական կառույցներին, որոնք դրանք ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան։ Խոսքը գլխավոր դատախազության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության մասին է։ Այդ ամբողջ զեկույցը մեկտեղված է այս շենքում, ուրիշ տեղ չկա»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ հետևանքներն ու եզրակացությունը, որ ներառված են իր զեկույցի վերջին մասում՝ 45 կետից բաղկացած, շատ կարևոր են դասեր քաղելու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հետաքրքրվեց, թե երբ հնարավոր կլինի հանրությանը հասանելի դարձնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ընդգծեց՝ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները մշտապես հետաքրքրվում են, թե ի վերջո ինչ է բացահայտվել այդ քննիչ հանձնաժողովում։ Դանիելյանը նաև շեշտեց՝ այն հանգամանքը, որ իրենցից մի քանիսին թույլատրված է տեսնել այդ զեկույցը, հարցի լուծում չէ, քանի որ գաղտնի հատվածներ կան ու իրենք միևնույնն է՝ չեն կարող դա բացահայտել։
«Նույնիսկ ամոթ է այդ թիվն ասել, բայց պատգամավորներից 2 հոգի է ծանոթացել այդ զեկույցին։ Գուցե մեր հանձնաժողովով առաջարկ ներկայացնենք, որ եզրակացության մասով մի հատված կարելի է հանրայնացնել»,- նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test