Քննչական կոմիտեում արդեն հինգ ժամ է, ինչ շարունակվում է հոգևորականների հարցաքննությունը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մի քանի հոգևորականների հարցաքննությունը այս պահին ավարտվել է։
Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քննիչը հոգևորականներից ոմանց մի շարք հարցեր է ուղղել։ Մասնավորապես՝ հարցերից մեկը վերաբերվել է Տեր Արամին՝ արդյոք նրան կարգալույծ անելը օբյեկտիվ է եղել, թե ոչ, և արդյոք նրանք կիսում են կաթողիկոսի որոշումը Տեր Արամին կարգալույծ անելու մասով։
ArmLur.am-ին հայտնի են դարձել նաև, թե որ հոգևորականներն են հարցաքննվում Քննչական կոմիտեում։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտե են հրավիրվել Հայր Շնորհքը, Տեր Մուշեն, Տեր Մկրտիչը, Տեր Զորայրը, Մուշեղ սրբազանը (Մայր Աթոռ) և Հայր Ռուբենը (Մայր Աթոռ)։
Նշենք, որ Արա Զոհրաբյանը հայտնել է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան ութ հոգևորական կանչվել են ՀՀ Քննչական կոմիտե։
Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ «Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնել է Զոհրաբյանը։
Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։
Քնար Մանուկյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test