«Ես հիմա ասում եմ՝ արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել: Նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, որ այսպիսի իրավիճակ լինի»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների շրջանակում ներկայացված տեսակետին, թե Փաշինյանը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի:
«Եթե 2018-ին չկար պատերազմ, ինչո՞ւ էին զինվորները զոհվում սահմանին: Պատերազմը ո՞րն է, պատերազմն այն է, որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում: Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 2018-ից առաջ»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, նախկինում արված բոլոր առաջարկությունները կներկայացվեն՝ և՛ 2016-ի հուլիսի, և՛ օգոստոսի, նաև կհրապարակվի Սերժ Սարգսյանի նամակը, որի մասին խոստացել է հետագայում առավել մանրամասն խոսել:
Ըստ վարչապետի՝ խոսվում է ռազմական բալանսի խախտման մասին ու նշվում, թե իր իշխանության ժամանակ ռազմական բալանսը խախտվել է:
«Երբ բանակցային փաթեթը հրապարակվի, դուք կտեսնեք՝ ոնց է Սերժ Սարգսյանն իր ձեռքով գրել և ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է ինձնից առաջ»,- եզրափակել է վարչապետը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test