Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան 168.am 168.am

time
Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է

2025 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական հատվածը արձանագրել է 5.7% անկում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.055 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։

Ամենաուժեղ հարվածը հասցվել է վերամշակող արդյունաբերությանը՝ արդյունաբերական զարգացման ռազմավարական միջուկին։

Եթե մեկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցվել է տեղային աճ՝ 9.6%, մինչև 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հավասարակշռել ընդհանուր կորուստները:

Հատկապես մտահոգիչ է մետաղագործության անկումը՝ 10%, որը հաջորդել է նախորդ տարվա 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործությունը ավանդաբար Հայաստանի արդյունաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։

Հանքարդյունաբերությունը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթե 2024-ին այն նվազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամենը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թվացյալ ՛՛դրական միտումը՛՛ ավելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է․ սեպտեմբերին կրկին արձանագրվել է 0.4% նվազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։

Այս ֆոնի վրա ծառայությունների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչև 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մոտ 7.5 մլրդ դոլար)։ Ծավալային առումով ծառայությունների ոլորտը արդեն զգալիորեն առաջ է անցել արդյունաբերությունից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։

Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսությունը արագորեն կորցնում է հավասարակշռությունը արտադրող և սպասարկող ոլորտների միջև՝ վերածվելով ծառայությունների տնտեսության առանց արդյունաբերական հենարանի։ Սա ոչ թե անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգության և արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ դոկտրինի բացակայության արտացոլում»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test