Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ունեցել ենք վարչապետ, որը ավելի քան 630 ատրճանակ է շնորհել»․ Անդրանիկ Քոչարյանը «արատավոր» բնութագրեց անվանական զենք նվիրելու ավանդույթը aravot.am aravot.am

time
«Ունեցել ենք վարչապետ, որը ավելի քան 630 ատրճանակ է շնորհել»․ Անդրանիկ Քոչարյանը «արատավոր» բնութագրեց անվանական զենք նվիրելու ավանդույթը

Ես առաջարկելու եմ՝ գաղտնալսման հնարավորությունը տան ՆԳՆ-ին․ խորհրդարանում, 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Իր կարծիքով, դա իրավիճակն ավելի կառավարելի կդարձնի։ Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։

Անդրանիկ Քոչարյանը խոսեց ապօրինի զենքից՝ նկատելով, որ Էջմիածնի տարածաշրջանում հատկապես շատ կա ապօրինի զենք, պայմանավորված նրանով, որ այդ տարածաշրջանից ավելի շատ մարդ է մասնակցել արցախյան պատերազմներին։ Իր կարծիքով, քրեական ոստիկանության առաջնահերթ խնդիրը պետք է լինի զենքի առգրավումը, պետք է լավ միջոցառումներ կազմակերպվեն ու պիտի հայտարարվի՝ սա վերջին փորձն է, որ դիմում ենք ձեզ՝ բերեք այդ զենքը կամավոր հանձնեք։ Ըստ նրա, նաեւ ԼՂ-ից է Հայաստան եկել մեծ քանակի եւ ծավալի ապօրինի զենք։

Ավելին, նա «արատավոր պրակտիկա» որակեց նախկինում եղած ավանդույթը, որ երկրի ղեկավարներն անվանական զենք էին նվիրում։ «Ունեցել ենք վարչապետ, որը ավելի քան 630 ատրճանակ է շնորհել։ Էդ ծավալի զենքը հետո՝ հիմա, պետք է իր բանը չունենար։ Զենքի մասին օրենքն էլ փոխեցինք, բայց արդյոք խնդիրը լուծվե՞ց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա խոսեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ էր նիստից ուշացել․ «Անախորժ իրավիճակ էր առաջացել, մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց՝ «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե կառավարությանը, թե մեր գործընկերներին»։

Նա հավելեց՝ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի՝ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին, որ դահլիճը չլքեր․ «Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաեւ նշում եմ, որ դուք թերացել եք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test