Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վլադիմիր Պուտինը «ծանր հիվանդ է» 1in.am 1in.am

time
Վլադիմիր Պուտինը «ծանր հիվանդ է»

Turkiye իշխանամետ պարբերականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «առողջական վիճակի վատթարացման» մասին սենսացիոն հրապարակում է արել: Նրա տեղեկություններով՝ Կրեմլում Պուտինի վերջին մամուլի ասուլիսից արված լուսանկարներն արևմտյան հետախուզական ծառայությունների «մանրազնին ուսումնասիրության առիթ են տվել»: Փորձագետներն ուշադրություն են դարձրել Ռուսաստանի նախագահի «արտառոց վարքին, նա անընդհատ փորձել է ձախ ձեռքով փակել աջը, որտեղ նկատվել է երակների լայնացման հետք»:

Մասնագետները եզրակացրել են, որ դա «կարող է լինել տևական ներարկումների հետևանք»: Արևմտյան փորձագետներն Ռուսաստանի նախագահի «վարվեցողության կտրուկ փոփոխությունները, երբ նա մեծամտության հակումներից անցնում է հիասթափվածության» բացատրում են «դեղամիջոցների ազդեցությամբ»: Նրանք ենթադրում են, որ Պուտինը «տառապում է կամ քաղցկեղով, կամ Պարկինսոնի հիվանդությամբ»:

Պուտինի մասին այդ ենթադրությունների առթիվ շատ կոպիտ է արտահայտվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին խորհրդական Անտոն Գերաշչենկոն: «Նրա ձեռքերը ոչ միայն մինչև դաստակներն արյունոտ են, այլև երակներն են ուռած»,- ասել է նա: Ըստ Նյու Յորք թայմսի՝ ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտր Գորդոնը Պուտինի ձեռքերին նկատել է «փքվածություն և երակների ուռածություն»: Կրեմլը Ռուսաստանի նախագահի հիվանդության մասին այդ բոլոր «տեղեկությունները» և ենթադրությունները որակել է «բացահայտ կեղծիք»:

Թուրքական լրատվամիջոցն, այդուհանդերձ, իր կայքում հրապարակել է «հիվանդությունից տաառպող» Պուտինի լուսանկարները, որոնց արժանահավատությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է: Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանի նախագահի առողջական վիճակի վրա արևմտյան հատուկ ծառայությունների և նրանց ուղղորդմամբ մամուլի մտասևեռվածությունն «ինչ-որ բան նշանակում է»:

Վլադիմիր Պուտինը «ծանր հիվանդ է»

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test