Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մեզ ո՛չ Քոչարյանն է պետք, ո՛չ Փաշինյանը․ տեսել ենք երկուսի տարիների կառավարված քաղաքը». Վահրամ Ազատյան hetq.am hetq.am

time
«Մեզ ո՛չ Քոչարյանն է պետք, ո՛չ Փաշինյանը․ տեսել ենք երկուսի տարիների կառավարված քաղաքը». Վահրամ Ազատյան

Նոյեմբերի 16-ը մոտենում է, և Վաղարշապատում բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ավագանու ընտրությունների վրա: 8 քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են իրենց ծրագրերով սիրաշահել ընտրողին: Նրանց կհաջողվի, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում: «Հետքը» զրուցել է ընտրություններին հայտ ներկայացրած «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վահրամ Ազատյանի հետ:

Թեկնածուն ասում է, որ Վաղարշապատում համայնքային ընտրություններ են՝ իր քաղաքային խնդիրներով հանդերձ, մինչդեռ այն վերածվել է համապետական ընտրության փոքր մոդելի:

«Ես արդեն հասկացել եմ, դա արվում է մեկ պատճառով՝ ժողովրդի մեջ ուզում են սերմանել, որ կա երկու թև այս երկրում: Վաղը համապետական ընտրություններում էլ են այդ երկու թևերը միմյանց հետ վիճելու, հակադրվելու: Կա Փաշինյան, կա Քոչարյան և այս երկու թևերի շուրջ է խոսակցությունը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքը հանգիստ թողնեն: Մեզ ո՛չ Քոչարյանն է պետք, ո՛չ Փաշինյանն է պետք, տեսել ենք երկուսի կառավարած քաղաքն էլ, և երևի մարդ չեք գտնի, որ գոհ են այդ կառավարումից»,- ասում է Վահրամ Ազատյանը:

Թեկնածուն բիզնեսմեն է, մի քանի ընկերություններում ունի սեփականություն, սակայն, ասում է՝ տեսնելով, որ Վաղարշապատը տարեցտարի ավելի վատ վիճակում է հայտնվում, որոշել է մասնակցել ընտրություններին:

«Մեր հիմնական ծրագրերը շինարարության մասին են, որի մասնագետն եմ ես, և որն ամենալավն է ստացվում ինձ մոտ: Հետո կառուցելը, հուսով եմ, ամենալավ բանն է այս կյանքում»,- ասում է Վահրամ Ազատյանը:

Վ. Ազատյանն ասում է, որ այսօր միմյանց դեմ պայքարում են «հներն» ու «նորերը», սակայն բոլորն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքը մաս-մաս արել ու վաճառել, որոնց մասնակցել են և՛ «հները», և՛ «նորերը»:

«Մի քանի փողոց ասֆալտել են, ինձ չի թվում, որ դա հերոսություն է եղել: Այդ ասֆալտի կեսը անորակ է եղել, մի տեղ արել են, արդեն ասֆալտը քանդվում է, ուղղակի անորակ աշխատանք են արել: Ոչինչ նորմալ չեն արել»,- ասում է Վահրամ Ազատյան:

Թեկնածուն նշում է, որ ընտրվելու դեպքում վերանայելու է կադրային քաղաքականությունը, քանի որ համայնքապետարանի աշխատակազմն այսօր չի աշխատում քաղաքացու համար:

Վահրամ Ազատյանի փոխանցմամբ՝ գաղափարներ ունի նաև համայնքի սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ: Ըստ նրա՝ պետք է բարենպաստ միջավայր ստեղծել, որպեսզի ներդրումներ լինեն, ինչը կբերի ֆինանսական հոսքեր:

Քանի որ Վահրամ Ազատյանը ևս բիզնես ոլորտից է, հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք կա, որ իր բիզնես գործունեությունը չի խանգարի համայնքն ավելի արդյունավետ ղեկավարելուն: Նշեց, որ իր բիզնեսը կապ չունի համայնքի աշխատանքների հետ, առանձին ոլորտ է, շաղկապված չէ համայնքապետարանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test