Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը շարունակում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը․ Պեսկով news.am news.am

time
Ռուսաստանը շարունակում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացներում։ Այսպես նա մեկնաբանել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը՝ Երևանի այն ծրագրերի մասին, որոնք կապված են Մոսկվայի հետ «կապը խզելու» և ուկրաինականի օգտին ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին, փոխանցում է «Կոմերսանտը»։

«Մենք կշարունակենք դա անել։ Բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։ «Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», - նշել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր «Երևանի համբույրը» վերնագրով զեկույցը, որում հայտնել էր «քաղաքական նկատառումներով» Մոսկվայի հետ «կապը խզելու» Հայաստանի մտադրության մասին՝

Մասնավորապես, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում պնդվում էր, որ Հայաստանը, իբր, ծրագրում է ռուսական հացահատիկը փոխարինել ուկրաինական հացահատիկով՝ օգտագործելով ԵՄ միջոցները։

Հայաստանը հերքում է այս տեղեկատվությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test