ԱՄՆ խոշորագույն ռազմանավը մտել է Լատինական Ամերիկայի ջրեր։ The Guardian-ի հաղորդմամբ՝ դա ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև դիմակայության «նոր փուլ» է դարձել:
Ավիակիրը մտել է ԱՄՆ Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտի, որն ընդգրկում է Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը: Ինչը նաև դարձավ ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում 1989թ.-ին Պանամա ներխուժումից ի վեր: Ավիակիրը միացել է Պուերտո Ռիկոյում տեղակայված այլ մարտական նավերին, ատոմային սուզանավին և ավիացիային։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի լռել և հայտարարել է ցամաքային, ծովային, օդային, գետային և հրթիռային ուժերի, ինչպես նաև քաղաքացիական աշխարհազորի «մասշտաբային տեղակայման» մասին՝ իր ափերի մոտ ամերիկյան նավատորմին հակազդելու համար: Մադուրոն նաև մեղադրել է Ամերիկային «նոր պատերազմ սանձազերծելու» մեջ և հայտարարել, որ ավիակրի ժամանումը «ամենամեծ սպառնալիքն է, որին բախվել է մեր մայրցամաքը վերջին հարյուր տարվա ընթացքում»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test