Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ձեզ պատրաստ եմ տանել և մոտիկից ծանոթացնել և′ շների, և′ կատուների, և′ մնացած բոլոր միջոցների հետ». Փաշինյանը պատրաստվում է ծանոթացնել սպառազինության ռոբոտների հետ aravot.am aravot.am

time
«Ձեզ պատրաստ եմ տանել և մոտիկից ծանոթացնել և′ շների, և′ կատուների, և′ մնացած բոլոր միջոցների հետ». Փաշինյանը պատրաստվում է ծանոթացնել սպառազինության ռոբոտների հետ

«Բանակցային փաթեթը կհրապարակեմ մինչև տարվա վերջ։ Ինչո՞ւ մինչև տարեվերջ, քանի որ նախկինում ասել եմ, որ դրա տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,-լրագրողների հետ ճեպազրույցում խոստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցմանը՝ երբ Ձեր էջում հրապարակեցիք ռոբոտ ու նշեցիք, որ մեր զինվորների նոր բարեկամն է, դրան հաջորդեցին քննադատությունները, որ դա անորակ մի սարք է՝ «Թեմու»-ից պատվիրված, Նիկոլ Փաշինյանը ծիծաղով արձագանքեց․ «Խանութում նայում ես՝ Կալաշնիկովի ավտոմատ է, բայց որսորդական զենք է։ Նույն տրամաբանությունն է՝ եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր ազատ վաճառքով, զեղչով գնել, դնել այդ նկարը և ասել՝ դե տեսեք»։

Այնուհետև լրագրողներին առաջարկեց առանց տեսախցիկների և գաղտնիությունը պահելով՝ տանել և ծանոթացնել այդ ռոբոտի հետ․ «Քանի որ շատ քննարկումներ ու քննադատություններ կան, որ ՀՀ-ն պաշտպանության ծախսերը կրճատում է, զինաթափում է բանակը, առանց տեսախցիկների ձեզ պատրաստ եմ տանել և մոտիկից ծանոթացնել և′ շների, և′ կատուների, և′ մնացած բոլոր միջոցների հետ։ Այդ ժամանակ կարող եք տեսնել՝ բոլոր քննադատությունները հիմք ունե՞ն, թե՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test