«Կարող եք հստակ արձանագրել՝ ՀՀ կառավարությունն առանց ՀՀ ժողովրդի դիրքորոշումն իմանալու չի կարող Արծվաշենը փոխանակել որևէ բանի հետ․ ոչ միայն Արծվաշենը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս»,- հարցին՝ Արծվաշենի հարցում Ձեր դիրքորոշումը ո՞րն է, կող՞մ եք, որ երբ Արծվաշենը վերադարձվի ՀՀ-ին, ադրբեջանական ակնկալվերն էլ իրենց վերադարձվեն, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ պետք է նայել իրավական հիմքերին։ Լրագրողների հարցին՝ անկլավների հարցով բանակցային օրակարգում նորությո՞ւն կա, որ սկսել է խոսել Արծվաշենը վերադարձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «ՀՀ որևէ վարչապետ չի կարող հրաժարվել ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից։ Դա պիտի լինի սահմանազատման գործընթացի ճանապարհով։ Ուժային որևէ սցենար բացառում ենք»։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը․ «Երբ դա վերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն։ Քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Վստահեցնում եմ՝ որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test