«Միջպետական հարաբերություններում բանավոր խոսակցություններին հղում անելը լավ ժանր չէ։ Ներքինում էլ լավ ժանր չէ, պետք է դրանից ազատվել»,-լրագրողների փաստմանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, թե սկզբում բանակցությունները եղել են կառուցողական, հետո Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում տեսակետ է փոխել, ինչն էլ հանգեցրել է փակուղային փուլի և պատերազմի, ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ իր բոլոր դիրքորոշումներն արտահայտված են հրապարակային․ «2018-ից իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք։ Էն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին»։
Հետո էլ հավանաբար Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում հանդիպումը նկատի ունենալով՝ ասաց․ «Լավ գաղափար տվեցիք՝ էն մեր խոսակցությունը ձայնագրվա՞ծ է, թե՞ ոչ։ 2018-ին ցավոք, ԱԱԾ-ում բավականին նյութեր ոչնչացրել են»։
Լրագրողների դիտարկմանը՝ թե՞ այն ժամանակ Ձեզ չէին գաղտնալսում, ինչպես հիմա ընդդիմադիրներին, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Հիմա ընդդիմադիրներին չեն գաղտնալսում, այլ գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել»։
Կրկին անդրադառնալով Բայրամովի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այն հանդիպումներին, որոնց ինքը հղում է անում, նա այդ ժամանակ ոչ միայն չի մասնակցել, այլև այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար չի էլ եղել․ ինքը լսել է ուրիշից։ Էն մարդու ասածը, որն այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում, անիմաստ է մեկնաբանել»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ հատված Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված զրույցից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test