Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ ԱՀԾ 168.am 168.am

time
Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից հայտնել են, որ Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Ուկրաինայի։

Քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից հացահատիկի որոշակի քանակություն գնելով ավելի բարձր գներով, իսկ Երևանը կփոխհատուցի գերվճարը՝ օգտագործելով ԵՄ միջոցները։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը «ցանկանում են անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի որոշակի քանակություն գնելով», – նշում են ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայունից։

Սակայն, ՌԴ ԱՀԾ-ն ընդգծել է, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։

«Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը», – հավելել են մամուլից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test