Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խաղաղությունը շատ հարցեր կլուծի. Փաշինյանը՝ Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի մասին armtimes.com armtimes.com

time
Խաղաղությունը շատ հարցեր կլուծի. Փաշինյանը՝ Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում:

«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլինի այդ հարցը, այսինքն՝ դիտանկյան խնդիր է:

Ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի, այսինքն՝ այն ընկալումը, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ: Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի:

Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին»,- ասել է վարչապետը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test