Կարեն Կարապետյանը եկել է եւ խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են եւ հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, ինչին ինքը չի համաձայնել։
«Խսվում է դեսպանների մասին։ Ես հեղափոխության ժամանակ հատուկ դեսպանների հետ հանդիպում եմ արել։ Իրենք հանդիպում են ուզել ինձնից, որի նպատակը եղել այն, որ ինձ ասել են՝ մենք կարող ենք աջակցել։ Ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիքը չունեմ, որպեսզի ՀՀ–ում մեր քաղաքական օրակարգը առաջ մղեմ։ Այսինքն ցանկացած թեմա, որ ինչ–որ մի դեսպանի միջոցով ինչ–որ մի առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է։
Հիմա շատ լավ առիթ է, որ պատմեմ, թե ինչ է եղել բանտում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Թորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են, եւ հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ՝ ոչ։
Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել։ Ընդհանրապես որեւէ պաշտոնի մասին որեւէ մեկի հետ խոսակցություն չի եղել։ Ես թույլ չէի տա, որ այդպիսի խոսակցություններ լինեին։ Ես բացառում եմ դա։
«Կարեն Կարապետյանի հետ խոսակցությունը եղել է հետևյալի մասին. Կարեն Կարապետյանը, ըստ էության, ակնարկել է ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով, եթե ինքը հերքի, ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը, եղել է ենթատեքստերով, որ իրենք ինձ ազատեն, մեզ ազատեն և հեղափոխությունը, այսպես ասած, դուրս գա օրակարգից և ինչ-որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է։ Վերադառնալով նա ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ՝ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը։
Դրանից հետո գնացել է, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ խոսում էր ինչ-որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է, և ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարակալ տալ հունիսին։ Ես ասել եմ՝ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը, որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է՝ ընդունելի է այդ պայմանը։ Սա է եղել մեր խոսակցությունը մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ»,– հայտարարեց Փաշինյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test