Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը Վրաստանի օդային տարածքում կործանվել է: Տեղեկությունն առաջինը տարածել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ ցուցադրելով նաև աղետի պահը պատկերող ոչ պրոֆեսիոնալ տեսանյութ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կարճ ժամանակ անց այդ տեղեկատվությունը հաստատել է և հավելել, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, «իրականացնում էր Ադրբեջան-Թուրքիա թռիչք»: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է ինքնաթիռի կորուստը՝ առանց մանրամասնելու թռիչքի երթուղին և մարդկային կորուստների քանակը:
Իշխանական Tyrkiye պարբերականը հայտնում է, որ ինքնաթիռը թռել է «Գյանջայի օդանավակայանից և աղետի է ենթարկվել վրաց-ադրբեջանական սահմանին»: Վրացական կողմի տեղեկություններով՝ ինքնաթիռը վայր է ընկել Սիղնախի մունիցիպալիտետի տարածքում: Կործանված ինքնաթիռի պատճառած մարդկային կորուստների մասին կարելի է պատկերացում կազմել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած՝ Իլհամ Ալիևի նամակից, որտեղ նա եղբայրական թուրք ժողովրդին խորին ցավակցություն է հայտնում զինվորների մահվան կապակցությամբ:
Կարելի է ենթադրել, որ կործանված ինքնաթիռն Ադրբեջանից Թուրքիա էր տեղափոխում «հաղթանակի զորահանդեսին» մասնակցած թուրք զինվորականների, բայց թե ինչո՞ւ թռիչքն իրականացվել է ոչ թե Բաքվից, այլ Գյանջայից՝ պարզ չէ: С 130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որ ոչ պաշտոնապես անվանումվում է «Հերկուլես» արտադրվում է ԱՄՆ-ում և իր տեսակի մեջ աշխարհում լավագույնի համարում ունի: Այն զարգացնում է ժամում մինչև յոթ հարյուր կիլոմետր արագություն և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել ավելի քան հինգ հազար կլիոմետր: Բաց աղբյուրների տեղեկություններով, «Հերկուլեսը» նախատեսված է «ռազմական բեռներ, դեսանտային ուժ և վիրավորներ տեղափոխելու համար»:
Թուրքական աղբյուրները հայտնում են, որ «Հերկուլեսի» կործանման պատճառների հետաքննություն «կիրականացնի Վրաստանի ՆԳՆ-ն՝ թուրքական և ադրբեջանական կողմի մասնակցությամբ»: Apsny.ge-ի տեղեկություններով՝ Վրաստանի ՆԳՆ-ն «մարդկային զոհերի պատճառ հանդիսացած՝ թռիչքի անվտանգության կանոնների խախտման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել: Ըստ այդմ, թուրքական «Հերկուլեսի» կործանման նախնական վարկածն «անձնակազմի կողմից թռիչքային անվտանգության կանոնների խախտումն է»:
Ադրբեջանական «հաղթահանդեսը» Թուրքիան բավական ծանր արժեցավ: Մարդկային և նյութական վնասից զատ Թուրքիան վարկանիշային կորուստ ունեցավ մի փուլում, երբ մանավանդ ռազմաօդային ուժերի մարտունակության և տեխնոլոգիական առաջադիմության հարցերում Անկարան տարածաշրջանի այլ երկրների, բայց հատկապես Իսրայելի, Հունաստանի և Սաուդյան Արաբիայի հետ լուրջ մրցակցության մեջ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test