Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 շենքի 1-ին մուտքի բնակիչները ելք ու մուտք անելիս նախ խաչակնքվում են, հետո ամենավերջին խոսքերն են ուղղում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«20 օր է՝ էս մուտքով դուրս գալը դարձել է կենաց - մահու պայքար։ 20 օր է՝ 2-րդ հարկում պատի միջով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է տալիս և երկրորդ հարկից հասնում առաջին հարկ՝ կուտակվելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից բնակիչների անվամբ հաշվառված էլեկտրահաշվիչների արկղի տակ, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ջրի և հոսանքի «հանդիպումը» հնարավոր է բնակիչների համար ողբերգական ավարտ ունենա ու բնակիչները մուտք մտնել, դուրս գալուց հոսանքահարվեն։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գուցե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ականջին մի խիստ բառ ասի, ով գուցե դրանից հետո հիշի, որ ինքը ցանկացած ժամի, ցանկացած եղանակի պետք է կանգնի արաբկիրցու թիկունքին, երբ նման խնդիրներ են առաջանում։Իսկ այդ խնդիրները կարճ ժամանակում լուծվում էին Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանի, Հրայր Անտոնյանի, Արամ Ազատյանի պաշտոնավարման տարիներին։ Դրա համար էլ այսօր արաբկիրցին միշտ հիշում է նշված թաղապետերին՝ իրենց կողմից Արաբկիրը զարգացնելու ու շենացնելու գործի համար»։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test