Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տուրիզմ» առաջնագծում. ընդդիմադիրները Փաշինյանի նախաձեռնության մեջ վտանգ են տեսնում sputnik sputnik

time
«Տուրիզմ» առաջնագծում. ընդդիմադիրները Փաշինյանի նախաձեռնության մեջ վտանգ են տեսնում
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Մասսայական «տուրիզմը» չի բխում անվտանգության շահերից և վտանգավոր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Նրա խոսքով` Զինված ուժերում առհասարակ հանրության հետ կապերի ապահովումը և նաև լուսաբանումները պետք է լինեն խիստ սահմանափակ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե «ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), որը կհամաձայնի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»։

«Հիմա ի՞նչ տարբերություն՝ դա հրապարակվում է պայմանական 10000 լսարան ունեցող լրատվամիջոցում, թե օրինակ, 50 հատ 50 հոգանոց խմբերով։ Նրանք ծանոթանում են սպառազինության, մարտատեխնիկական բնութագրերի, դրանց մոդելի և այլն, ինքնին արդեն վտանգավոր է։ Նախ անխուսափելի է արտահոսքը, որովհետև, ինչ ձև ուզում է հրահանգավորում իրականացվի, եթե մարդկանց այդքան մեծ խմբեր գնալու են, ինքնին արդեն իսկ վտանգավոր է, դեռ չենք խոսում հավելյալ ռիսկերի մասին, որոնք բխելու են այդ ինֆորմացիայի հետագա տարածումից»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ քննադատեց նախաձեռնությունը` հայտարարելով, թե Փաշինյանի այս քայլը վառ ապացույց է, թե ինչպես է նա գործել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ։
«Այն ժամանակ կամավորական խմբեր էին կազմում, բրոնեժիլետ հագնում և ինքնագլուխ առաջնագիծ գնում։ ՊՆ-ն, ՀՀ ԶՈւ-ն սրանք դարձրել են «ՔՊ քարոզչական կանտոր»։ Ավելի լավ է Նիկոլ Փաշինյանն իր իսկ կուսակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի էն էջերը կարդա, թե ինչ հիմար գնումների որոշումներ է. խոսքը սպառազինության մասին է։ Այսինքն` կար խոշորաքանակ գնումներ, որ այն ժամանակ թիթիզանում էր` առավոտվանից գիշեր նկարներ դնելով։ Նույնիսկ Անդրանիկ Քոչարյանը որոշ դեպքերում փաստերով ստիպված Գլխավոր դատախազություն հարցումներ է ուղարկել։ Չհաշված այն բազմամիլիոնանոց «սելֆի» ինքնաթիռները, որ մինչև հիմա չգիտես՝ ինչի համար են»,– շարունակեց Գեղամ Մանուկյանը
Պատգամավորներն ընդգծեցին, որ Փաշինյանը նույն պատրաստակամությունը չունի, երբ ընդդիմադիր պատգամավորներ են խնդրում գնալ առաջնագիծ։ Գեղամ Մանուկյանի խոսքով` մերժում է անգամ ստացել իրենց խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Երբ պատգամավորական այցի հարց կար, պարզվեց, որ Սեյրան Օհանյանը գաղտնիության թույլտվություն չունի, խնդիր դարձրեցին Սեյրան Օհանյանի այցը։ Հիմա այդ ո՞վ է թույլ տալիս այդ այցերը, այդ տուրիզմը , թե՞ էլի փորձում է նախընտրական մթնոլորտում աչքակապություն անել։ Պարզ քաղաքացի՞ն պետք է դատողություն անի համազարկային ինչ–որ համակարգերի կամ հակաօդային պաշտպանության X համակարգի մասին»,– նշեց Մանուկյանը։
Տիգրան Աբրահամյանի համար նաև մտահոգիչ է ընդդիմադիրների հասանելիության հարցը։ Նա պնդեց , որ ինքը՝ որպես պատգամավոր, մի քանի անգամ փորձել է այցելել առաջնագիծ, սակայն Պաշտպանության նախարարությունը սահմանափակել է մուտքը։
«Ես այն մարդկանցից եմ, որն ընդհանուր գծերով անընդհատ խոսում է զինված ուժերից, և բնականաբար, ցանկացած ուղղություն գնալուց իմ համար տեղում իրավիճակի գնահատումը բոլորը առումներով շատ ավելի հեշտ է։ Կարծում եմ` Պաշտպանության նախարարությունը, այս դեպքում՝ կոնկրետ իշխանությունը, այդ պատճառով խուսափում է։ Տեխնիկական տարբեր բաներ են ներկայացնում, շատ ժամանակ, նույնիսկ երկար ժամանակով օրենքի խախտմամբ՝ չեն արձագանքում»,– մանրամասնեց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կամ պետք է վերափոխվի՝ ապահովելով խիստ ստանդարտներ և վերահսկողություն՝ չխախտելու համար պետական գաղտնիքը, կամ պետք է ամբողջությամբ հրաժարվել նման մասսայականության մոտեցումից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test