Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վարդան Ղուկասյանը կալանավայրում երգում է, որն ընդունվում է ծափահարություններով»․ Զարուհի Փոստանջյան aravot.am aravot.am

time
«Վարդան Ղուկասյանը կալանավայրում երգում է, որն ընդունվում է ծափահարություններով»․ Զարուհի Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր Գյումրու ավագանու նիստերի դահլիճում ավագանու անդամներին մանրամասներ ներկայացրեց նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթի, առողջական վիճակի, խցի պայմանների մասին, ասաց, որ Վարդան Ղուկասյանը թեև առողջական լուրջ խնդիրներին՝ չի տրտնջում, նա գտնում է, որ տղամարդը պիտի դիմանա ամեն նեղության։

Զարուհի Փոստանջյանը որոշակի զուգահեռներ է տեսնում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության ու Վարդան Ղուկասյանի կալանավորման միջև։

Ըստ փաստաբանի, անմարդկային պայմաններում են պահում Վարդան Ղուկասյանին՝ նրան զրկելով բուժվելու հնարավորությունից ու այս ձևով կյանքին վտանգ սպառնալով։

«Չեմ բացառում, որ իրեն էլ այս պայմանների միջոցով են ուզում ինչ-որ միջամտություն անել, զուգահեռներն առկա են», -ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ երկուսն են հրապարակավ դեմ են եղել իշխանությանը, արտահայտել են իրենց դիրքորոշումը, որը դարձել է հարձակումների, ընդհուպ մինչև մարդուն կյանքից զրկելու դեպքի։

Զարուհի Փոստանջյանը հանդիպման ավարտին փոխանցեց Վարդան Ղուկասյանի հորդորը՝ ամուր լինել, սա էլ կանցնի։

Փաստաբանը պատմեց, որ Վարդան Ղուկասյանը կալանավայրում երգում է, որն ընդունվում է ծափահարություններով։

«Այնտեղ էլ փորձում է մարդկանց դրական տրամադրություններ փոխանցել՝ իր ձևով»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test