Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլը սատկի էլ՝ հրաժարական չի տա, գիտի՝ կես ժամից կհայտնվի ԱԱԾ-ում. Ոստիկանությունը մի օր չհելավ ծառայության՝ պրծա՛վ, Նիկոլ չկա, Հայաստանը փրկվա՛ծ է. Գևորգ Պետրոսյան 168.am 168.am

time

Նիկոլ Փաշինյանը երբեք իր նախաձեռնությամբ հրաժարական չի տալու, քանի որ շատ լավ հասկանում է, որ հրաժարական տալուց կես ժամ հետո հայտնվելու է ԱԱԾ մեկուսարանում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով 2020 թվականից ի վեր Հայաստանի ունեցած տարածքային կորուստների և Քառասունչորսօրյա պատերազմի 5-րդ տարելիցի թեմայի շուրջ։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթուղթը դասական կապիտուլյացիա է, որով Հայաստանը միայն զիջել է, իսկ Ադրբեջանը՝ շահել։

Նիկոլը սատկի էլ՝ հրաժարական չի տա, գիտի՝ կես ժամից կհայտնվի ԱԱԾ-ում. Ոստիկանությունը մի օր չհելավ ծառայության՝ պրծա՛վ, Նիկոլ չկա, Հայաստանը փրկվա՛ծ է. Գևորգ Պետրոսյան

«Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիոն համաձայնագիր է եղել, որտեղ Հայաստանը ոչինչ չի շահել, Արցախը կորցրել ենք, շահել է միայն Ադրբեջանը։ Հիմա նա ինչ հեքիաթ ուզում է՝ պատմի։ Երբ նա պաշտոնական այցով գնաց Արցախ, հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսինքն՝ նա հիմա ինչ որ ի վնաս Արցախի ասում է՝ ի վնաս Հայաստանի է»,- մեկնաբանեց Գևորգ Պետրոսյանը՝ կանխատեսելով տարածքային նոր զիջումներ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Պատրաստվե՛ք Տիգրանաշենը հանձնելուն»,- նշեց նա։

Իրավագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քրեական օրենսգրքի՝ Պետական դավաճանության, Սահմանադրական կարգի տապալման և Տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հոդվածների հատկանիշներով նախատեսված առերևույթ գործողություններ է կատարել, որոնցով նախատեսվում է 10-15 կամ 15-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։

«ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ կատարելու համար, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Այս հոդվածը ևս սպառնում է իրեն։ Նա, իհարկե, առաջին անգամը չէ այդ հոդվածին հետաքրքրող քայլեր դրսևորում, բայց սա վերջնականապես այդ հոդվածի հիմքերը դրեց, որ ինքը ՔՕ 418-րդ հոդվածով պետական դավաճան է՝ «թշնամու կողմն անցնելը», ՔՕ 420-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգի տապալող է, և 421-րդ հոդվածի համաձայն՝ տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողությունների հեղինակ և հովանավոր է, որոնց համար 418-րդ հոդվածը նախատեսում է 15-20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն, 420-րդ և 421-րդ հոդվածը սահմանում են 10-15 տարի ազատազրկում։

Նա ծանրագույն հանցագործությունների տակ կքած անձնավորություն է, դրա համար նա երբեք հրաժարական չի տալու իր նախաձեռնությամբ։ Նա հասկանում է, ես բազմաթիվ առիթներով ասել եմ և ավելորդ չեմ համարում կրկնելու՝ նա որ օրը հրաժարական տվեց՝ կես ժամ հետո ԱԱԾ մեկուսարանում է հայտնվելու։ Դրա համար էլ սատկի՝ հրաժարական տալու»,- կարծում է Գևորգ Պետրոսյանը։

Նիկոլը սատկի էլ՝ հրաժարական չի տա, գիտի՝ կես ժամից կհայտնվի ԱԱԾ-ում. Ոստիկանությունը մի օր չհելավ ծառայության՝ պրծա՛վ, Նիկոլ չկա, Հայաստանը փրկվա՛ծ է. Գևորգ Պետրոսյան

Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշ հայտարարություններին.

«Ալի Սեմինը՝ ԱԺ ոչ բարով նախագահ կոչեցյալը, որը եղել է իմ միջակ ուսանողներից մեկը, ասում ա՝ ինձ վարչապետն ինչ ասի, ես պիտի անեմ։ Ա՛յ անգրագետ, դու չես կարդացե՞լ Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Այ իրավաբանությունից տգե՛տ, իբր դիպլոմ ունես, ձեռս կոտրվեր՝ դրան գնահատական չդնեի… Դու ամոթ չես անո՞ւմ, արա՛, էս ի՞նչ ես խոսում։ Ազգային ժողովը պիտի հսկի կառավարությանը, ոչ թե վարչապետն ինչ ասի՝ ԱԺ նախագահն անի։ Սա սահմանադրական կարգի տապալում է…

Ա՛յ տղա, լսի, է՜, Սիմոնյան Ալեն, դու կարա՞ս Սահմանադրության մեջ մի հատ նորմ վկայակոչես կամ ԱԺ կանոնակարգ օրենքի մի հատ նորմ վկայակոչես, որտեղ գրված է, որ ԱԺ նախագահը պարտավոր է կատարել վարչապետի հանձնարարականները։ Չե՛ս կարա, արա՛, ա՛յ բեզատչյոտնիկ»։

Գևորգ Պետրոսյանը նաև դիմեց ոստիկաններին. «Ա՛յ ոստիկաններ, ես ձեր ցավը տանեմ, ամոթ է՝ գնալ, դրա առաջ կանգնել, կռանալ, կզած բարև, ձեզ չի սազում խի՞ եք հելնում-կանգնում, որ մտնում ա նիստի։ Նրա ինչի՞ դեմ եք ոտքի կանգնում, որ 5000 տղու գլուխ ա կերել, 10 000 տղու էլ հաշմանդամ ա՞ սարքել։ Ուրեմն ամո՛թ ձեզ։ Ոստիկանությունը մի օր չհելավ ծառայության՝ պրծա՛վ, Նիկոլ չկա, Հայաստանը փրկվա՛ծ է»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test