Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ 1996 թվականին Հայաստանի քաղաքացիները «մերժեցին» Լևոն Տեր-Պետրոսյանին 1in.am 1in.am

time
Ինչո՞ւ 1996 թվականին Հայաստանի քաղաքացիները «մերժեցին» Լևոն Տեր-Պետրոսյանին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ֆեյսբուքում գրել էի, որ ԼՂ կարգավորման միակ հնարավոր, փոխզիջումային տարբերակը փուլայինն էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998թ. հունվարի 7-8-ին նիստում ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ մերժվեց: Օգտատերերից մեկն այսպիսի մեկնաբանություն է թողել. «Հայաստանի քաղաքացիները Լևոն Տեր-Պետրոսյանին մերժել են 1996 թվականին, մնացածը դրանից է ածանցված»: Նա, անշուշտ, նկատի ունի 1996-ի նախագահական ընտրությունները, որ քաղաքացիների և քաղաքական ուժերի մի զգալի մասը շարունակում է գնահատել «կեղծված»:

Կարելի է համաձայնել կամ առարկել, թե ինչո՞ւ «հաղթած թեկնածու» Վազգեն Մանուկյանը չսպասեց ձայների վերահաշվարկին, նախընտրեց գրոհել Ազգային ժողովի նստավայրը, որտեղ, կարծեմ, նաև ԿԸՀ-ն էր տեղակայված, դիմել իրադարձությունների մասնակիցների, ականատեսների վկայություններին, բայց դրանից ոչինչ չի փոխվի. մարդկանց մի հատված շարունակում է հիշել «հարյուր տոկոս էլ ստանայինք, իշխանությունը չէինք զիջելու» թևավոր դարձած խոսքը:

Բայց խնդիրը, երևի, արժանի է այլ դիտանկյունից գնահատման. ղարաբաղյան հաղթական պատերազմից ընդամենը երկու տարի հետո Հայաստանի քաղաքացին ինչո՞ւ «մերժեց» Լևոն Տեր-Պետրոսյանին: Չէ՞ որ Արցախը նրա նախագահության օրոք էր ազատագրվել, ձեռք բերել ընդարձակ անվտանգության գոտի: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանի և նրա թիմի դիվանագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ էր ԼՂ-ն միջազգային հանրության, այդ թվում՝ Ադրբեջանի, կողմից ճանաչվել հակամարտության լիիրավ կողմ, ուրեմն և՝ վարչական ու իրավաքաղաքական սուբյեկտ:

«Մերժելով» Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի քաղաքացին ի՞նչ էր ասում: Որ իրեն ոչ Արցախ է պետք, ոչ խնդրի կարգավորո՞ւմ, թե՞ ռազմաքաղաքական և դիվանագիտական հաջողությունների «իրական հեղինակ» տեսնում էր Վազգեն Մանուկյանին և նրան սատարող ուժերին և համոզված էր, որ միայն նրանք կարո՞ղ են իրացնել պատերազմի հաղթանակը: Եթե Հայաստանի «մերժող» քաղաքացին առաջնորդվում էր «մեզ Արցախ պետք չէ» մտայնությամբ, ուրեմն ԼՂ «հանձնումն սկսվել է 1996 թվականին», իսկ եթե «կասկածում էր, որ Տեր-Պետրոսյանն իշխանությունը պահում է, որպեսզի Ղարաբաղը հանձնի»,- ապա ստացվում է, որ նա չէր հավատում նաև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, զինվորականությանը, բանակին և համոզված էր, որ հաղթանակի տերը նրանք չեն:

Այլ բացատրություն դժվար է գտնել: Լևոն Տեր-Պետրոսյանին «մերժելու» մոտիվացիան կամ Արցախից «հրաժարումը» կարող էր լինել, կամ «հաղթանակն իրական տիրոջը վերադարձնելու արդարացի պահանջը»: Եվ այստեղ ծագում է, գուցե, ամենասկզբունքային հարցը, այդ «մերժումը» Հայաստանում ձևավորված, ինստիտուցիոնալացված նարատի՞վ էր, թե՞ օտարամուտ: Իշխանություններից, բանակից, ուժային մարմիններից, սոցիալ-տնտեսական ծանր կացությունից դժգոհություն, բողոք, իհարկե, կար, բայց 1996-ի «մերժողները» Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին հայ իրականությունից օտարելու խնդիր էին փորձում լուծել: Եվ «լուծում գտնվեց», երևի, 1998-ին, երբ իշխանությունը «վերագտավ ազգային բնույթը»: Պարադոքս է, բայց փաստ, դա տեղի ունեցավ այն մարդկանց ձեռքով, ովքեր 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էին: Հայաստանի նորագույն պատմության մեծագույն գաղտնիքը, թերևս, դա է: Թե ինչո՞ւ 1996թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանին «մերժածները»՝ Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ն և մյուսները 1998-ին դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության մաս:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test