2021 թվականի նոյեմբերից` ուղիղ 4 տարի Երևանի պետական համալսարանի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը վարիչ չունի: Մուշեղ Հովսեփյանի հանկարծակի մահվանից հետո մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը չի կարողանում ամբիոնի վարիչ նշանակել: Խնդիրը թերեւս այն է, որ բոլոր այն թեկնածուները, ովքեր ամբիոնի վարիչ դառնալու չափանիշներին համապատասխանում են, ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ և նրանց չի վստահվում այդ պաշտոնը, իսկ նրանք, ովքեր վստահելի են, չեն համապատասխանում չափանիշներին և ամբիոնի վարիչ չեն կարողանում դառնալ: Նման մի քանի փորձեր արդեն եղել են: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նախ ամբիոնի վարիչ էր ուզում դարձնել ֆակուլտետի իր սիրելի դասախոսներից Նանե Վարդանյանին, որը չհամապատասխանեց չափանիշներին, հետո ամբիոնի վարիչի ԺՊ կարգեցին Քննչական կոմիտեի նախկին խոսնակ Գոռ Աբրահամյանին, որը ևս չի համապատասխանում ամբիոնի վարիչի չափանիշներին, միևնույն ժամանակ ուսանողներին շրջանում սիրված դասախոս չէ: Վերջերս էլ ամբիոնի վարիչ նշանակվեց վանաձորցի մի թամադա` Տարոն Դանիելյանը, որը շաբաթվա կեսը թամադա էր աշխատում, մյուս կեսը` ամբիոնի վարիչ:
Դասախոսները մեզ հետ զրույցներում ասում էին, որ դա աննախադեպ երևույթ է, մայր բուհի պատմության մեջ երբևիցե չի եղել նման դեպք, որ ամբիոնի վարիչը աշխատի կես դրույքով և աշխատանքի գա շաբաթվա կեսը: Տարատեսակ քննադատություններից հետո թամադա Տարոն Դանիելյանը, ինչպես ասում են, բոլորից բարոյական գտնվեց և ինքնակամ հեռացավ համալսարանից:
Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ այժմ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի երկարամյա դասախոս Տիգրան Սիմյանը: Վերջինս նշանագիտության մասնագետ է, Եվրոպական լեզուների և հաղորդակցության` նախկին անվանումով Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում դասավանդել է «Նշանագիտություն» առարկան, ինչը որևէ կապ չունի լրագրության, առավել ևս` տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների հետ:
Մայր բուհի մեր աղբյուրն ասաց, որ Սիմյանը ևս ծպտյալ իշխանական է, ունի խիստ արևմտամետ հայացքներ և հենց այդ պատճառով է ամբիոնի վարիչի ԺՊ նշանակվել մի ամբիոնում, որի հետ տառացիորեն որևիցե կապ չունի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test