«Հեռանալիս՝ ես ընդդիմադիր չէի: Ավելին, մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ը ես չեմ ունեցել ընդդիմադիր կեցվածք։ Նույնիսկ պատերազմի առաջին օրերին ես իմ զորակցությունն եմ հայտնել Հայաստանի վարչապետին և հեռախոսային հաղորդակցությամբ ասել եմ, որ պատրաստ եմ ինչով կարող եմ օժանդակել։ Իմ հեռացումը կադրային խնդիրների պատճառով էր։ Եվ ես վարչապետին ասացի, եթե ձեզ պետք է, որ ինչ-որ մեկը պատժվի, եկեք պայմանավորվենք, որ դա ես լինեմ։ Իհարկե, նա համաձայն չէր, բայց ես դուրս եկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Վերջինս հիմա ընդդիմադիր գործիչ է և ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ մեկ ամիս առաջ հիմնել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ Արդեն հայտարարել են, որ 2026թ․ պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին և հաղթել։
Այսօր Դավիթ Անանյանն ասաց, որ փորձելու են քվե ստանալ այն 60 տոկոս էլեկտորատից, որը, ըստ սոցհարցումների, դեռ չի կողմնորոշվել, թե որ ուժին ընտրի։
Դավիթ Անանյանն ասում է, ընտրական գործընթացներում կհամագործակցեն գաղափարապես ընդհանրություն ունեցող ուժերի՝ կուսակցությունների, շարժումների և այլ կազմակերպությունների հետ՝ ձևավորելով լայն դաշինք։ Նախաձեռնությունն արդեն իսկ ազդարարել է, որ համագործակցելու է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ։
Չեն համագործակցի, սակայն, նախկին երեք նախագահների և նրանց սատարող ուժերի հետ։ Ռուսաստանաբնակ գործարար, այժմ Հայաստանում կալանավորված Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժմանը համարում է գաղափարակից, բայց չշտապեց ասել՝ նրանց հետ նույն դաշինքում կլինե՞ն, թե՞ ոչ։
«Մենք աստիճանաբար ազդարարելու ենք այս կամ այն ուժի հետ հուշագրերի կնքման մասին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test