Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ

«Ընդդիմությունը չի խուսափում դաշտ նետել բացասական հնարավոր շահարկումները ֆանտաստիկայի ժանրից»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին ու շահարկումներին, թե Ղազախստանից Հայաստան ուղարկված հազար տոննա ցորենը 4-րդ դասի է, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։

«Ամենահետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը շատ է նեղվել, որ անասնակեր է եկել: Ես, ճիշտն ասած, հակառակ կարծիքին էի, որ պետք է ուրախ լինեին, որ անասնակեր է եկել»,- ասում է Ղազարյանը:

Պատգամավորը նկատում է՝ ընդդիմությունը չի խոսում նրա մասին, որ ցորենը առանց որևէ մեկի ջանքերի հասել է Հայաստան, խոսում են նրա մասին, որ անասնակեր է. «Պետք է դրականն արձանագրենք, որ այն խաղաղության գործընթացը, որը ընդդիմությունը փորձում է աղավաղել, այնուամենայնիվ կյանքի է կոչվում:

Ընդհանրապես ոչ մի բանի վրա չեմ զարմանում՝ հատկապես իրար հետևից, իրար հերթ չտվող հարցազրույցների ֆոնին»:

Ղազարյանի խոսքով՝ ընդդիմության խոսույթը նրա մասին է, որ խաղաղությունը կախված է Ադրբեջանի բարի կամքից, ցորենը գալիս է, որովհետև Պուտինն է այդպես ուզում, ու ոչ մի դեր այս ամեն ինչում չունի ՀՀ-ն, այնինչ ճիշտ հակառակն է:

Ըստ պատգամավորի՝ հնարավորինս ամեն բան անում են, որպեսզի նվաստացնեն ՀՀ-ի դերը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test