Կովկասագետ, քաղաքագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ Արցախի հարցը «լուծվել է» այն ժամանակ, երբ Փաշինյանը և իր թիմը հրաժարվել են Արցախից։
«Դա, ինչպես ասում են՝ ուրիշի ջեբը գցելը կեղծիք է, քաղաքական մանիպուլյացիա և սուտ։ Փաշինյանը երբ եկավ իշխանության, իհարկե, հայրենասիրական հայտարարություններ անում էր, բայց բոլորս լավ հիշում ենք, որ նա տասնամյակներով անիծում էր մեր հերոսական անցյալը, կոչ էր անում հանձնել Արցախը, ատելություն էր տարածում արցախցիների նկատմամբ, և իր մոտեցումները չեն փոխվել։ Այն, ինչ Փաշինյանն ու իր թիմակիցները գրում և հայտարարում էին 20 տարի առաջ, իրենք այդ ամենն արեցին։
Ասում էին՝ շրջաններն ինչ-որ ձևով տանք, ԼՂԻՄ-ն ինչ-որ կարգավիճակով տանք, չզբաղվենք այդ հարցով, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բոլոր մեր հարաբերությունները կարգավորենք այնպես, ինչպես իրենք են ուզում՝ Ցեղասպանությունն ու մյուս պատմական հարցերը պետք է փակել, բանակը կազմալուծել, մեզ պետք չէ բանակ, մենակ ունենալու ենք 10-15 հազարանոց բանակ, սա էր 2007-ին իրենց քարոզչությունը, և, ի վերջո, Ռուսաստանին այստեղից հեռացնենք։ Այսինքն՝ այս ամբողջ կորուստներին Հայաստանը պետք է գնար, մնար անպաշտպան, ինչ է թե՝ Ռուսաստանը հեռացնեն տարածաշրջանից։ Այսինքն՝ այստեղ ակնհայտորեն տեսնում ենք դրսից եկած պատվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմի հոկտեմբերին արված առաջարկը թույլ էր տալու, որ Արցախը գոյատևի, դրա համար էլ Փաշինյանն այն չի ընդունել։
Ըստ նրա՝ Հայաստանը զավթելու և ոչնչացնելու Ալիևի նպատակը չի փոխվել․ «Այն սուտն ու կեղծիքը, թե՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք, բացի նրանից, որ անբարոյական սկզբունք է, նաև՝ սխալ է։ Տալով Արցախը՝ ստացանք «Զանգեզուրի միջանցք», ստանում ենք «Գյոյչա», «Իրեվան», «Արևմտյան Ադրբեջան» և մնացած նման թեզերը։ «Արևմտյան Ադրբեջանն» այնպես չէ, որ Բաքուն նոր է մտածել, բայց իր քարոզչական շեշտը հիմա է ավելացել։ Փաշինյանը Հայաստանին զրկում է պատմական իրավունքներից, հակադրում՝ պատմական և, այսպես կոչված, իրական Հայաստանը, իսկ Ալիևը, ընդհակառակը՝ ավելացնում է այդ քարոզը»։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավին, նա շեշտեց, որ այն ադրբեջանական քարոզչության և միֆոլոգիայի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում․ «Ադրբեջանը համարում է, որ եթե չլիներ Հայ Առաքելական եկեղեցին, հայ ազգը չէր լինի, և իրենք այս խնդիրները չէին ունենա, որ ամբողջ հայկական ազատագրական պայքարը կազմակերպել է Հայ եկեղեցին, և հսկայական ատելություն կա Ադրբեջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test