Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Թողե՛ք, թող աշխատեն»-ի վերջը hraparak.am hraparak.am

time
«Թողե՛ք, թող աշխատեն»-ի վերջը

Արդեն քանի օր է՝ ընդդիմադիրները ձեռ են առնում Ղազախստանից ցորենի ներկրման պատմությունը: Որպես ընդդիմադիր թե՛ նախկին և թե՛ գործող իշխանությանը, ասեմ, որ մեծ հաշվով կարևոր չէ, թե ինչ է ներկրվել Հայաստան ադրբեջանական երկաթուղով: Կարևորը հենց այդ փաստն է՝ ադրբեջանական երկաթուղով Հայաստան ինչ-որ բան բերելը: Օրինակ, դա կարող էր լինել կասպիական ավազ, ինչի համար, հավատացած եմ, այստեղ կիրառում կգտնվեր: Բայց մարդիկ որոշել են ավելի օգտակար բան բերել ու կանգ են առել ցորենի վրա: Հատկապես որ այն մեծ քանակությամբ ստանում են այնտեղ: Որիշ հարց, որ, չգիտես ինչպես, պետք է գտնվեր ընդդիմադիր լրագրող, ով, երևանյան աշխատասենյակում նստած, պարզեր, որ դա 4-րդ կարգի կամ անասնակեր ցորեն է: Չնայած ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Զաքարյան Էդգարն ասել է. «Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»: Բայց ես կարծում եմ, որ այս առումով առկա է ոչ թե դիվերսիֆիկացիայի խնդիր, այլ ընդամենը էժան ապրանք ձեռք բերելու մտայնություն: Ու դրա հետևանքով առաջացած սկանդալ: Քանի որ նպատակը հենց անասնակեր ներկրելը չէր:

Իսկ թե ինչու էր կարևոր հենց վերը նշված հանգամանքը՝ բարդ չէ հասկանալը: Նախ այն պատճառով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անընդհատ խոսում է ընդդեմ Ղարաբաղյան շարժման, կամ որ նույնն է՝ ազգային-ազատագրական զարթոնքի: Երկրորդ, նախորդ դարի 90-ականների սկզբին ադրբեջանական երկաթգիծը փակվեց հենց շարժմանն ի պատասխան: Ու եթե իր վարչապետությամբ բացվում է այն, ապա դա պետք է ցույց տա բնակչությանը, որ ազգային-ազատագրական շարժման էջն ընդմիշտ փակվում է նաև այդ առումով: Այնուամենայնիվ, հոգեբանական առումով հետաքրքիր փոխակերպում տեղի ունեցավ՝ երբ «Արցախը Հայաստան է և վերջ» դատողությունը վերածվեց «Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է» պնդման:

Իհարկե, եթե ԱԳ ու էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարությունը և այդ թվում՝ Ղազախստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները մի քիչ ավելի պրոֆեսիոնալ լինեին, ապա ադրբեջանցիների հետ խաղաղության հաստատման «ճարտարապետի» հաղթական տրամադրությանը նույնիսկ Ալեքսանդր Մեծը կնախանձեր: Որովհետև մեկ հարվածով երկու թիրախ կխոցվեր, իսկ Ալեքսանդրը մեկ հարվածով ընդամենը գորդյան հանգույց էր կտրում: Կհայտարարվեր թե՛ երկաթուղու բացման և թե՛ ռուսական ներկրումներից ազատվելու մասին: Բայց դե, ինչպես ասվում է, երկու գաթա մի տեղում չի լինում, որ պապն էլ դրանք ուտի: Եվ դրա համար, վստահաբար, միջին կարգի մեկ-երկու պաշտոնյա կպատժվեն:

Որոնք չկարողացան անել այն, ինչ արել էր «Հրապարակ»-ի լրագրող Լուսինե Պետրոսյանը: Մարդ զարմանում է՝ արդեն յոթուկես տարի իշխանություն են, բայց նույնիսկ նման կարգի հարցերը կարգավորել չեն կարողանում: Ո՜ւր մնաց, թե բարդ դիվանագիտական խնդիրները կարգավորեն: Մի ժամանակ մարդիկ ասում էին, թե թողե՛ք, թող աշխատեն: Յոթուկես տարի անց էլ ի՞նչ պետք է կատարվի, որպեսզի սովորեն այն, ինչ չկարողացան սովորել այդ տարիների ընթացքում:

Ինչ մնում է էկոնոմիկայի նախարար Պապոյանը Գևորգի ֆեյսբուքյան այն գրառմանը, թե ինքն առաջինը կուտի այդ ցորենի հացը, ապա պետք է մոնիտորինգի մեխանիզմ մշակվի, որպեսզի հաստատվի կամ հերքվի այդ հանգամանքը: Ինչը կլինի միակ արդար բանը գործող իշխանության յոթուկես տարվա կառավարման ընթացքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test