Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջան-Վրաստան սահմանին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թվի մասին, հաղորդում է NTV-ն։
Նա չի նշել զոհերի ճշգրիտ թիվը։
Էրդողանը հայտարարել է, որ որոնողական-փրկարարական գործողություններ են ընթանում։ Սկսվել է նաև վթարի հանգամանքների հետաքննություն։
Որոշ տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողներ։
NTV-ն հաղորդում է, որ C130 ռազմական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայի զինված ուժերն (TSK) օգտագործում է անձնակազմի տեղափոխման համար։ Այն ունի 7000 կգ բեռնատարողություն և կարող է տեղափոխել մինչև 60 անձնակազմ։
Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ C130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները 20-ն են։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test