«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ հերթական ուսումնասիրությունն է իրականացրել: Հարցումները կատարվել են հոկտեմբերի 5-25-ը, դրանց մասնակցել է 1123 մարդ:
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չնայած հալածանքներին եւ եկեղեցու դեմ արշավին՝ Հայ Առաքելական Եկեղեցու վարկանիշը շարունակում է բարձր մնալ՝ այն շուրջ 70 % է:
Նրա խոսքով, մինչեւ 28 տարեկանների սերունդը ամենաշատ է գոհ եկեղեցուց, ինչը Խաչիկյանի ձեւակերպմամբ, մեծ հույս է ներշնչում: Հարցին՝ կմիանա՞ն եկեղեցու կողմից համախմբման կոչին, հարցվածների շուրջ 45 %- ը «այո» է պատասխանել, եւ ընդամենը 3․6 %-ն է եկեղեցուց դժգոհություն հայտնել:
Ըստ հարցումների, բարձր է նաեւ ՀՀ Զինված ուժերի վարկանիշը՝ 66,4%: 18-28 տարեկանների 80% -ը ՀՀ Զինված ուժերից գոհ է, ինչը «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենի, պատերազմող կամ պատերազմի վտանգի առջեւ կանգնած երկրի պարագայում շատ լուրջ եւ դրական արդյունք է:
Ինչ վերաբերվում է ԱԺ-ին, այն ըստ ուսումնասիրության արդյունքների, ամենացածր գոհունակության է արժանացել, շուրջ 50 %-ը դժգոհ է օրենսդիր մարմնից, եւ միայն 25 %-ն է գոհ ԱԺ-ի աշխատանքից:
Ոստիկանությունն ունի 54,6% բարձր վստահություն, չնայած ոստիկանության բռնաճնշումների վերաբերյալ մամուլում եղած հրապարակումներին, իսկ կառավարությունից գոհ է ընդամենը 39,9%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ «ԱՐԱՐ»-ի կայքից
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test