Իշխանությանը հասցեագրված սուր քննադատություններով ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սատարելով աչքի ընկած գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որը երկու ամսով կալանավորվեց Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, մի քանի օր առաջ դարձավ ավագանու անդամ՝ իհարկե, չկարողանալով ստանձնել գործառույթները։
Ի դեպ, նա ավագանու անդամ դեռ չդարձած՝ կալանավորվեց, այժմ գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում։
Տիգրան Ավագյանը հրաժարվել է մանդատից, այն կփոխանցվի Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ցուցակի հաջորդ համարին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test