Գյումրու ավագանու այսօրվա չկայացած նիստից հետո լրագրողները «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ ՔՊ-ականները դիտավորյալ չե՞ն ներկայանում նիստի, որ հասնեն ավագանու լուծարմանը։
Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց, որ նրանց այս քայլն անսպասելի համարել չէր կարելի, քանի որ այդ կուսակցությունից և խմբակցությունից ամեն ինչ սպասելի է։
«Խոսելուց միշտ բարձր խոսում են, թե Գյումրիում իրենք ամենաշատ ձայնն են հավաքել։ Էսօր շատ կարևոր հարցեր ունեինք քննարկելու, շատ կարևոր որոշումներ ունեինք կայացնելու կամ չկայացնելու, և փաստ է, որ այն ուժը, որն անընդհատ թմբկահարում է, որ ինքը Գյումրիում ամենաշատ ձայնն է ստացել, բայց ժողովրդավարական ինստիտուտներից այս պարագայում նեղվում է․ ժողովրդավարությունը հենց այն է, ինչ տեղի է ունեցել Գյումրիում։
Փաստացի 17 հազար ձայն իրենք են ստացել, 30 հազար մարդ փաստացի իրենց դեմ է քվեարկել և դեմ քվեարկողների որոշումով քաղաքն ունեցել է ընտրված քաղաքապետ ավագանու նիստում։ Հիմա 17 հազար մարդուն թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչու իրենք այսօր չեկան, որ քվորում լիներ, և մենք քննարկեինք բազմապիսի հարցեր։
Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ քաղաքի օրվա հետ կապված, երբ քննարկումներ եղան և բյուջեի սղության պատճառով խնդիր կար, մենք բոլորս ասացինք, որ տվյալ սուղ բյուջեով լավ քաղաքի օր կազմակերպել չի լինի, և այդ քննարկումները անվերջանալի բնույթ ունեին, իրենք հենց այն խմբակցությունն էին, որ ասում էին՝ դուք զրկում եք գյումրեցիներին իրենց տոնը նշելու իրավունքից։
Հիմա այս պարագայում՝ Գյումրիի, Շիրակի մարզի կամ զբոսաշրջիկների երեխաներին, ովքեր ամենայն հավանականությամբ ամանորյա օրերին պիտի լինեին Գյումրիում, ինչու եք ձեր չներկայությամբ զրկում տոնի, ուրախանալու իրավունքից։
Բացի դրանից բազմաթիվ սոցիալական հարցեր կան, որոնք մենք պիտի քննարկեինք»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Ռուբեն Մխիթարյանը չի բացառում, որ ՔՊ-ականները նույն ոճով շարունակեն, չգան ավագանու նիստերին, ըստ նրա, այստեղ «Կումունիստական կուսակցությունը» խնդիր ունի ապահովել բացակայող մանդատները, որպեսզի ընդդիմությունը կարողանա սեփական ուժերով քվորում ապահովել։
«7 տարի մենք տեսել ենք այդ սցենարը տարբեր համայնքներում ինչպես է տեղի ունենում, այնպես որ զարմանալ պետք չէ»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Հարցին՝ դուք որպես ավագանու անդամ, խոցելի՞ եք, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց, որ այսօր ավագանու ոչ մի անդամ ընդդիմադիր ոչ մի քաղաքում պաշտպանված չէ։
«Չես կարող ասել, որ էս մարդուն օրինակ՝ չեն կարող ճնշել։ Գոնե թե վերջին 7 տարին ես ու ընկերներս ապացուցել ենք, որ էդ բոլոր մեթոդները, որոնք տեղի են ունենում, մեր վրա հոգեբանական ազդեցություն էլ չեն թողնում, որովհետև հոգեբանորեն էլ ենք ամուր, ֆիզիկապես էլ ենք ամուր, մտավոր էլ, գաղափարապես էլ, բայց արդյոք այդ փորձերը չեն լինում, իհարկե լինում են։ Արդյոք մեր ավագանու այս ցուցակի ներկայացուցիչների հանդեպ տարբեր տեսակի խնդիրներ չեն փորձում առաջացնել, իհարկե, առաջացնում են, բայց ամբողջ հարցն այն է, որ յուրաքանչյուրս, պատասխանատու լինելով մեր խմբակցության ներկայացուցիչների համար, էս պահին դրությամբ մենք նման տեսակի խնդիր չունենք, եթե օրինակ՝ չունենա ինչ-որ հորինած քրեական գործի ի հայտ գալ, որի պատճառով հանկարծ պետք է լինի ավագանու ինչ-որ անդամի կալանավորում։ Մեր խմբակցության դեպքում այս պահի դրությամբ նման ինֆորմացիա չունենք, չենք էլ կանխատեսում»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Մեր հարցին էլ, թե Գյումրու քաղաքապետի ձերբակալումը՝ ոստիկանական մեծ ուժերի մասնակցությամբ, վախի մթնոլորտ ստեղծե՞ց Գյումրիում, թե՞ հակառակը՝ այս քաղաքի բնակիչները դարձան էլ ավելի անվախ, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց․ «88 թվականի երկրաշարժը գյումրեցիներին չի վախեցրել, գյումրեցիներին վստահաբար չի վախեցրել կարմիր բերետավորների ասպատակումը Գյումրիի, որը տեղի է ունեցել, որովհետև գյումրեցին հոգեբանորեն էնքան պատրաստված է, էնքան պինդ է, ամուր է, որ փաստացի ունենալով կալանավորված թեմի առաջնորդ, փաստացի ձերբակալված քաղաքապետ՝ փորձում է ամեն ինչ անել, որ իր քաղաքը բնականոն կյանքով ապրի, բնականոն հունով զարգանա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test