Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայրենասերների այս առատությունը վատ նշան է hraparak.am hraparak.am

time
Հայրենասերների այս առատությունը վատ նշան է

Եկեք մի այսպիսի նախավարժանք կատարենք… Հապա ասեք՝ հայրենասեր Նիկոլ: Ասեցի՞ք: Իսկ հիմա նայեք ձեզ հայելու մեջ… Ժպտո՞ւմ եք, ձեր ծիծաղն էլ եկավ, չէ՞, ձեր ասածի վրա: Ինչքան փորձեք, այնքան ծիծաղելու եք, ինչքան արտաբերեք այդ բառակապակցությունը, «հայրենասիրություն» բառն այնքան նսեմանալու է ձեր աչքին: Ինչո՞ւ: Որովհետեւ չկա այդպիսի բան՝ հայրենասեր Նիկոլ: Անհայրենիքները, առհասարակ, հայրենասեր չեն լինում: Քոչվոր ցեղերը՝ ձեզ օրինակ: Չունեն հայրենիք, ասպատակում են իրենց յուրտերի շուրջ եղած տարածքներն ու երկրները, սպանում, ոչնչացնում ամբողջ ժողովուրդների, ազգերի, խլում նրանց հայրենիքը, ոչնչացնում մշակույթը, հավատալիքները, ամեն ինչ, որ հանդիպում է իրենց աստանդական կյանքի ճանապարհին:

Եթե Նիկոլին խնայում եք, կարող եք ասել՝ հայրենասեր դդում, հայրենասեր դդումի տեղակալ, հայրենասեր լամա, հայրենասեր խոզ, հայրենասեր եղջերու, շատ ներողություն՝ հայրենասեր պուպուլիկ… Հը, չի՞ կպնում, ծիծաղո՞ւմ եք: Յոթ տարի լույսի պես երկիրն ասպատակեցին, գիտությունն ու կրթությունը ոչնչացրին… Կռիվ, պատերազմ, զոհեր, խեղվածներ… Թքած ունեն քոչվորները քո ամեն ինչի վրա: Գիր ես ստեղծել, եկեղեցի կառուցել, դպրոց, համալսարան, բանակ, պատմություն ես գրել, վերջապես: Քոչվորին այդ ամենը ոչինչ չի ասում: Նրանցը թալանն է, ավերելը, ոչնչացնելը… Քոչվորի սերունդն էլ քոչվոր է՝ հոգեբանությամբ, բնույթով, վարքով: Չես փոխի, անհայրենիք սրիկաներ են, եւ՝ վերջ:

Գիտեմ, որ պարադոքսալ կհնչի սրանց պարագայում, բայց պետք է ասեմ, որ նույնիսկ Նիկոլի եւ մյուս անհայրենիք սրիկաների վերջին հանգրվանը կա ու մնում է հայրենասիրությունը: Դա լավ երեւաց ՀՀ նախագահների վերջին հարցազրույցներից հետո, երբ սրանց ոհմակը հասկացավ, որ թաքնվելու տեղ չունի այլեւս: Բոլոր եւ բոլորի դիմակները պատռված են, իրենց անհայրենիք էությունը՝ ամբողջովին բացահայտված: Նախագահներին օրումեջ բանավեճի հրավիրող Նիկոլը ոչինչ չունի ասելու, ոչ մի շանս չունի այլեւս արդարանալու, իրականությունը մանիպուլացնելու, խաբելու… Դեռ երկու օր առաջ թոզուդուման էր անում… Վերջացավ, դա էլ վերջացավ: Անհայրենիք սրիկաների իր ողջ թիմին լծել է ՀՀ նախագահներին վիրավորելու, անհայրենասեր ու անհայրենիք որակելու գործին: Նպատակը Նիկոլին հայրենասեր ցույց տալն է, բայց, ինչպես վերեւում ասացինք, դա շատ ծիծաղելի է, եւ «տենց բան չկա»:

Փոխարենը կա «հայրենիք» եւ «հայրենասիրություն» հասկացություններից շատ հեռու մի խմբակ, որ եկավ, կամ որին բերեցին՝ մեր հայրենիքն ասպատակելու համար: Դույզն-ինչ հայրենասիրություն ունենային, դեռ 2020թ. սեպտեմբերի 27-ին հրաժարական կտային, ռադ կլինեին: Բայց՝ ոչ, մենք գործ ունեինք աննկարագրելի սրիկաների մի բոլուկի հետ, որ մինչ այդ արդեն նախապատրաստել էր թե՛ պատերազմը, թե՛ պարտությունը եւ թե՛ ողջ պատասխանատվությունից խուսափելու պլանը, այն է՝ ամեն ինչ բարդել երկրի նախկին ղեկավարների, ընդդիմության, զինվորականության եւ անգամ զինվորների վրա, որոնք, իբր, չեն կռվել: Հիշեք տասնյակ հազարավոր դասալիքների մասին սրանց հայտարարությունները: 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ընդվզեց, Փաշինյան Նիկոլն իր ոհմակով հայտարարվեց երկրի անվտանգության սպառնալիք: Բունկերում էր տղեն այդ օրը: Կարիք չկար զինտեխնիկան Երեւանի փողոցներ հանելու: Պետք էր ընդամենը մի քանի գեներալով մտնել նրա «խուցը» եւ պահանջել, որ հրաժարական տա: Ո՞վ վիժեցրեց այդ հայրենասիրական օպերացիան:

Ո՞վ ասաց, որ դա ռազմական հեղաշրջում է, որ ռազմական հեղաշրջումը վատ բան է, ո՞վ սպառնաց դատապարտել հայ բարձրաստիճան զինվորականների այդ քայլը: Մեկը Էրդողանն էր, իսկ մյուսնե՞րը… Մյուսները մերոնք էին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, այդ պահի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան… Ցանկը լրիվ չէ: Իսկ գեներալ Մոսին բան չունի՞ պատմելու այդ օրվա իրադարձությունների մասին: Հանկարծ թող չփորձի ինձ համոզել, որ Նիկոլը կարող էր հենց այդ օրը բունկերից դուրս գալ եւ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի դեմ անհայրենիք սրիկաների երթ կազմակերպել Երեւանի փողոցներով:

Եղածը եղած է: Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պատասխան տալու է, միեւնույն է: Հարցը հիմա այլ է՝ Հայաստանն է ձեռքներիցս գնում՝ մեր հայրենիքի վերջին հողակտորը: Հայրենասերները հանկարծ սկսել են շատանալ, իսկ դա վատ նշան է: Իշխանախմբի անհայրենիք ստահակները ջանք ու եռանդ չեն խնայում՝ հայրենիքի գաղափարը մերժած Նիկոլի համար հայրենասիրության դաշտում տեղ ազատելու: Դրա լավագույն օրինակներից մեկը էլ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումն է, որ արդեն ոչ թե ծիծաղ, այլ սրտխառնոց է առաջացնում. «2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր: Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որեւէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը․ մեկը՝ շենքի մուտքի դռան մոտ, մյուսը` վարչապետի աշխատասենյակի մոտ:

Վարչապետին հարցրի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը»: Ստախոսությունն էլ պետք է սահման ունենա, այ տղա: Պատերազմի օրերին Նիկոլը եղել է միակ եւ ամենապաշտպանված օբյեկտը Հայաստանում: Դու էս ի՞նչ մուղամ ես միացրել՝ խեղճ Նիկոլը ՊՊԾ-ն ուղարկել էր Սյունիք, ինքը մենակ էր մնացել… Մեկ էլ՝ երեւի օրեր անց կառավարության շենք մտած «հայրենասերներին» չես ճանաչում, հա՞: Գյուղից մարդ կա, է, Ռուբո: Մեկը՝ Ադրբեջանի արտգործնախարարը… Հրեն՝ ձեր հայրենասերի քաջագործությունների մասին պատմելով գալիս է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test