Միացյալ Նահանգները ծրագրում են Իսրայելի և Գազայի սահմանին ռազմական խոշոր հենակայան ստեղծել: Այդ մասին իսրայելական ynet.go.il կայքին հայտնի է դարձել վստահելի իրազեկ աղբյուրներից: Նրանք լրատվամիջոցին ասել են, որ հենակայանը նախատեսված է Գազայում հրադադարի պահպանմանն աջակցելու նպատակով ձևավորվող միջազգային «կայունացնող ուժերի տեղաբաշխման համար և կարող է ընդունել միանգամից մի քանի հազար զինվորականների»: Նրանց գնահատմամբ, նախագծի «արժեքը մոտավորապես կես միլիարդ դոլար է»:
Ըստ տեղեկությունների, վերջին մի քանի օրերին ամերիկյան կողմն այդ նախագիծը քննարկել է ինչպես Նաթանյահուի կառավարության, այնպես էլ ՑԱՀԱԼ-ի հրամանատարության հետ: Ըստ տեղեկությունների,շաբաթասկզբին Իսրայել են այցելել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջերադ Քուշները, որ Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» կազմակերպմանը գործուն մասնակցություն են ունեցել:
Իսրայելական փորձագիտական շրջանակները Գազայի հետ Իսրայելի սահմանին ամերիկյան ռազմահենակայանի ստեղծումը գնահատում են «խիստ զգաստացնող»: Նրանք պնդում են, որ տասնայմակների վեր հրեական պետությունը «բոլոր հնարավորություններն օգտագործել է, որպեսզի իր տարածքում օտարերկրյա ռազմական ներկայություն չլինի»: Ստացվում է, որ Շարմ էլ Շեյխի համաձայնությունները Միացյալ Նահանգներն օգտագործում է, որպեսզի ռազմական ներկայություն ապահովի իսրայելա-պաղեստինյան սահմանին:
Փաստացի Վաշինգտոնը ստեղծում է իրավիճակ, որ ինստիտիտուցիոնալացման դեպքում Իսրայելին զրկում է Գազայում հետագա ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից: Իսրայելում խիստ անհանգստացած են, որ «կայունացնող ուժերի» մանդատը կարող է «տարածվել նաև Հուդեայի և Սամարիայի նկատմամբ»: Ինչպես հայտնի է, Քնեսեթն առաջին ընթերցմամբ ընդունել է այդ տարածքներն անեքսիայի ենթարկելու և Իսրայելի «անբաժանելի մաս» հռչակելու մասին օրենք, որը պետքարտուղար Ռու բիոն «հիմարություն» է որակել:
Ըստ էության, Հորդանանի արևմտյանա ափի պաղեստինյան տարածքներն Իսրայելին չեն բռնակցվում, քանի որ ԱՄՆ-ը դեմ է: Գազայի հետ սահմանին «միջազգային կայունացնող ուժերի» հենակայանի կառուցումը վկայում է, որ Միացյալ Նահանգները ոչ բացահայտ, բայց գործնականում չի ընդդիմանում Պաղեստինի անկախ պետության հռչակման ծրագրին: Եթե նման որոշում ընդունվի, ապա հրեական պետության տասնամյակների կերպարը կենթարկվի լրջագույն փոխակերպման, Մերձավոր Արևելքում, իրոք, կստեղծվի ուժերի և ազդեցության բոլորովին նոր դասավորություն:
Հարց է, սակայն, թե Միացյալ Նահանգներն ինչպե՞ս է «կառավարելու» Իսրայելի ներքաղաքական իրավիճակը, կա՞ն ուժեր, որ իշխանության գալու դեպքում կճանաչեն Պաղեստինի անկախությունը: Եվ որքանո՞վ են արաբական երկրները, Իրանը և Թուրքիան պատրաստ Պաղեստինի անկախության հռչակումից հետո Իսրայելի հետ հարաբերությունների արմատական կարգավորման: ԱՄՆ-ը մերձավորարևելյան քաղաքականության հաջողությունը նաև հայ-ադրբեջանական կարգավորման, Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և համագործակցության միջավայրի ձևավորման երաշխիքներից է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test