Այն, որ Նիկոլ Փաշինյանի ազդարարած Ղազախստանից ներմուծվող ցորենը ոչ թե սննդի մեջ օգտագործվող I կամ II կարգի, այլ լավագույն դեպքում սննդարդյունաբերության եւ կերարտադրության սահմանագծին գտնվող III կարգի ցորեն է, մենք ահազանգել ենք շուրջ 10 օր առաջ «ԻՆՉ ԿԱՐԳԻ ԵՒ ԻՆՉՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՑՈՐԵՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ» հոդվածում («Հրապարակ», 30.10.2025)։
Սակայն ինչպես եւ գրել էինք նշյալ հոդվածում, հիմնական խնդիրն այն չէ, որ ներմուծվում է լավագույն դեպքում III կարգի, իսկ իրականում հնարավոր է՝ ավելի ցածրակարգ, ֆուրաժային, կերարտադրության մեջ օգտագործվող ցորեն, այլ կերպ ասած՝ անասնակեր։ Ավելի վտանգավորն այն է, որ բաց աղբյուրներից հասանելի գիտական եւ լաբորատոր տեղեկություների համաձայն, բնակլիմայական իրողություններով պայմանավորված, հասկի մեջ ծլարձակելու արդյունքում ղազախական ցորենը վարակված է ալֆա եւ միկո տոքսիններով։ Դրանք թույներ են, որ վնասում են մարդու ներքին օրգաններին, կարող են անգամ մահվան հասցնել, եւ այնքան ներգործուն են, որ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության մեջ։
Գրել էինք նաեւ, որ հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար մեզ մոտ առկա նյութերը Ղազախստանից ներմուծվող ցորենի ֆուրաժային կարգի եւ ալֆա ու միկո տոքսիններով վարակվածության մասին առայժմ չենք հրապարակում, այլ կփոխանցենք ՀՀ Վարչապետի աշխատակազմին՝ ակնկալելով հոդվածում ձեւակերպված հարցերի պատասխան 5-օրյա ժամկետում․ նշված ժամկետում պատասխան չստացվելու, կամ ոչ բովանդակային պատասխան ստացվելու դեպքում մեղ մոտ առկա նյութերը կհրապարակենք։
Հաջորդ օրը 31.10.2025-ին եւ գրությունը, եւ նյութերը պատրաստ էին, բայց պարզվեց կառավարության շենքում դիմումների ընդունումը մինչեւ 17:00-ն է, ես գնացել էի ավելի ուշ, դրա համար էլ գրությունն ու կից թղթերը հանձնեցինք երկուշաբթի՝ 3.11.2025-ին։ Այդ պահից սկսվեցին զարգացումները, որոնք կարելի է հետահայաց ամփոփել
«ԻՆՉՊԵՍ ՊԱՏԱՀԵՑ, ՈՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԵՑ, ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԱՆԱՍՆԱԿԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՓԱՍՏԸ․ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԽՐՈՆՈԼՈԳԻԱ» վերնագրի ներքո։
3.11.2025-ին փաստաթղթերը ես հանձնել եմ Վարչապետի աշխատակազմ։
4.11.2025-ին մենք հրապարակել ենք ստացման հավաստումը «ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ» նյութում:
Նույն օրը Վարչապետի աշխատակազմում փաստաթղթերը շրջանառվում են եւ վերահասցեագրվում Էկոնոմիկայի նախարարությանը, զուգահեռաբար հրապարակային ասպարեզ են նետվում ռուսական ցորեն-ղազախական ցորեն շուտասելուկները, որպեսզի թեման լղոզվի, չհասկացվի որտեղից ինչ ցորեն է ներմուծվում։
5.11.2025-ին, այդքանը բավարար չհամարելով, Էկոնոմիկայի նախարարը ոգնում է հեռուստաեթեր` հայտարարելու, թե Ղազախստանից ցորենի ներմուծումը կառավարությունը չի իրականացնում, այլ մի մասնավոր ընկերություն։ Կառավարությունն ու Փաշինյանը բռնում են չքմեղանալու ճանապարհը։
6.11.2025-ին Փաշինյանը անձամբ ինչ-որ ճեպազրույցի պատրվակով հայտնվում է լրագրողների առջեւ հայտարարելու, թե ինքը տեղյակ չէ` ով է Ղազախստանից ներմուծվող ցորենի գնորդը կամ ինչպիսին են գնման պայմանները։
7.11.2025-ին «Հրապարակ» օրաթերթում (նախօրեի երեկոյան` կայքում) մենք տպագրում ենք «ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է III ԿԱՐԳԻ ԵՒ ՎԱՐԱԿՎԱԾ ՑՈՐԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ ՅՈՒՆԻ՞Ց» հոդվածը, դրանում ընդգրկելով մեզ մոտ առկա փաստաթղթերից մի հատված այն մասին, թե ինչպես են Ղազախստանում կեղծվում ցորենի լաբորատոր փորձաքննությունների արդյունքները։ Հնարավոր է նաեւ Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը, իսկ Աստանայում վստահաբար կռահում են, ինչ աղբյուրից է տեղեկությունը։
10.11.2025-ին, հաջորդ աշխատանքային օրը, ապահովագրվելու համար ղազախական ցորենի որակի եւ լաբորատոր փորձաքննությունների վստահելիության թեմաների հետագա արծարծումներից, Աստանայից Գյուղնախարարության մակարդակով բացահայտվում է, որ Հայաստան է առաքվել ոչ թե III, (ինչպես Հայաստանում արդեն գրվել էր), այլ ավելի վատթար՝ IV կարգի ցորեն։ Նաեւ հաղորդվում է, որ Հայաստանը հետաքրքություն է արտահայտել ներմուծումները պարբերական դարձնելու։
11.11.2025-ին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարներից մեկը ճարահատյալ հրապարակավ հայտարարում- ընդունում է, որ այո՝ Ղազախստանից ներմուծվել է անասնակեր։ (IV կարգի ցորենը բացառապես կերարտադրության մեջ օգտագործվող, ֆուրաժային ցորենն է)։
Այս խոստովանությունը հանգրավանային էր, բայց դա միայն ծաղիկներն են։ Աjսօր 11.11.2025-ին լրանում է 5-օրյա ժամկետը, երբ Վարչապետի աշխատակազմից կամ Էկոնոմիկայի նախարարությունից պետք է ստացվեն մեր գրության եւ ձեւակերպված հարցերի պատասխանները (3.11.2025-ին հանձնված գրությունը Վարչապետի աշխատակազմ մուտքագրվել է 4.11.2025-ին եւ Էկոնոմիկայի նախարարությանն էլ վերահասցեագրվել է նույն օրը):
Եթե պատասխան ստանանք, այն կհրապարակենք։ Սակայն անկախ պատասխանի ստացվելուց կամ չստացվելուց ի տես նրա, որ ղազախական ֆուրաժային եւ ալֆա ու միկո տոքսիններով վարակված ցորենի մի խմբաքանակ արդեն ներմուծվել է ՀՀ տարածք եւ իշխանությունը շարունակում է լռել կամ ստել ցորեն որակի եւ վարակվածության վերաբերյալ (եթե Ղազախստանից, իրենց լաբորատորիաների վարկը փրկելու համար չհայտարարեին, որ իրենք Հայաստան են ուղարկել անասնակեր եւ Հայաստանը բարձր մակարդակով ու պայմանավորվածություներով դա գիտակցաբար ձեռք է բերել, Փաշինյանի կառավարությունը արվածը չէր խոստովանի), ղազախական ցորենի ալֆա եւ միկո տոքսիններով թունավորվածության մասին գիտական եւ լաբորատոր տեղեկությունները, որ ամբողջ ծավալով փոխանցել էինք ՀՀ Վարչապետի աշխատակազմին, առանձին հատվածներով այս շաբաթ կհրապարակենք։
Եթե ՀՀ կառավարությունը հասել է այնպիսի միջազգային ստորացման, որ Ադրբեջանում ճանապարհներ են բացում Հայաստան անասնակեր ուղարկելու համար, իսկ Փաշինյանը դա ներկայացնում է որպես բարի կամքի արտահայտություն եւ ոչ թե ծաղր, նման լկտիության դեմ պայքարի միակ միջոցը հրապարակայնությունն է։ Դրա համար էլ, ինչ խուճապ էլ հասարակության մեջ առաջանա՝ մեզ մոտ եղած տեղեկությունները՝ ղազախական ցորենի ալֆա եւ միկո տոքսիններով վարակվածության մասին, առաջիկայում կհրապարակենք։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test