Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դուք գնում եք։ Ոչինչ ես ձեր հոգու հետ կխոսեմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հայկ Մամիջանյանին aravot.am aravot.am

time
«Դուք գնում եք։ Ոչինչ ես ձեր հոգու հետ կխոսեմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հայկ Մամիջանյանին

«Դուք գնում եք, չէ, ինչպես միշտ։ Ոչինչ ես ձեր հոգու հետ կխոսեմ»,-խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հեգնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայկ Մամիջանյանն անդրադարձել էր ՔՊ-ականների՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեկնաբանություններին, Ռուբեն Ռուբինյանը որոշեց պատասխանել նրան։

Հայկ Մամիջանյանը հայտարարել էր՝ մի պարզ եզրակացության է եկել. «Նիկոլ Փաշինյանը երկու անգամ՝ մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվորների կյանքերը։ Այստեղ այլ քննարկման տարբերակ չկա»։

ՔՊ-ական Էմմա Պալյանին էլ, որն իր ելույթում անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Հայկ Մամիջանյանը հակադարձեց. «Ով, ով, բայց Աշոտյանի շնորհավորանքը գողացած ու Կարեն Սարուխանյանին տված մարդը Աշոտյանից խոսելու իրավունք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test