Տեղեկացրել ենք, որ Գյումրու ավագանու այսօրվա նիստը չկայացավ ՝ քվորում չլինելու պատճառով: Ավագանու 33 անդամներից, որոնցից երկուսը՝ Վարդան Ղուկասյանն ու ֆերմեր Տիգրան Ավագյանը կալանավորված են, ներկա էին 16-ը։
ՔՊ-ականները ողջ կազմով չէին եկել նիստի, չէր ներկայացել նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը։
Եթե նա ներկա լիներ, քվորում կապահովվեր ու 17 հոգով կկարողանային նիստը գումարել։
Ի՞նչ է կատարվում, արդյոք ՔՊ-ն այսօրվանից սկսել է բոյկոտե՞լ նիստերը՝ Գյումրիում իշխանափոխության հասնելու համար, արդյոք ՔՊ-ականները Նարեկ Միրզոյանին ճնշո՞ւմ են՝ փորձելով նրա միջոցով ևս տապալել նիստերը։ Երեք ամսվա ընթացքում նիստերի չկայանալու դեպքում ավագանին լուծարվելու է։
Այս հարցերը ուղղեցինք «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանին (լուսանկարում)։
Նա հավաստիացրեց, որ Նարեկ Միրզոյանի բացակայությունը հարգելի է․ նրա կինը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ավելին, ըստ Լիզա Գասպարյանի, Նարեկ Միրզոյանը երեկ մասնակցել է նիստի․ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, սակայն նա շտապում էր Երևան։
Առավոտյան տեղեկացել են, որ նրա կինը առողջական վատ վիճակում է։ Լիզա Գասպարյանի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիրգորյանն անընդմեջ կապի մեջ է թե՛ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, թե՛ ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի հետ։ Իրենք ևս պատրաստվում են մեկնել Երևան՝ ավագանու անդամին իրենց օգնությունը ցուցաբերելու։
«Որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի, նա անձնական խնդիր ունի, որը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված, և որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը նման բան պետք է լիներ»,-ասաց Լիզա Գասպարյանը։
Խմբակցության ղեկավարի համար ՔՊ-ականների չգալը անսպասելի չէ այն իրավիճակում, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է։
Լիզա Գասպարյանը կարծում է, որ երկու ամսվա ընթացքում ընդդիմությունը մեծամասնություն կապահովի, ու նիստերը կկայանան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test