ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող «դիզվառելիքի գործով» դատական նիստն այսօր հետաձգվեց դատավարական կողմերի նիստին չներկայանալու պատճառով: Մինչ դատական նիստը լրագրողները պարոն Սարգսյանից հետաքրքվեցին՝ «Իմնեմնիմիին» հարցազրույց տալուց առաջ մտածո՞ւմ էր, որ զրույցն այդքան մեծ արձագանք կունենա՝ հաշվի առնելով հարցազրույցի հաջորդ օրվա վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ-ականների ակտիվ արձագանքը:
Պարոն Սարգսյանն ասաց, դեռ չի հասցրել ծանոթանալ այդ արձագանքին, կծանոթանա, կխոսի:
Լրագրողի դիտարկմանը, թե 2019 –ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ բանակցային թուղթ չկա, հիմա ասում է՝ չնեղվեք, սքանավորելու է, հրապարակի, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարևորն այն է , որ կարողացանք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում կորզել»:
Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test