Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ազդարարվում է 7,6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, մինչդեռ տնտեսությունը կախված է արտաքին գործոններից. Դավիթ Անանյան aravot.am aravot.am

time
Ազդարարվում է 7,6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, մինչդեռ տնտեսությունը կախված է արտաքին գործոններից. Դավիթ Անանյան

«Միասնության թեւերի» կողմից իրականացվել է 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծություն, ըստ որի փաստվում է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան արտադրում, ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, եւ այս մոդելը չի կարող ապահովել տնտեսական եւ քաղաքական անկախություն։

«Մենք ասում ենք, որ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 7,6 %: Իշխանությունն ասում է՝ տեսեք, ինչքան լավ է ամեն ինչ, 7,6 %-ը բավականին բարձր է: Այո, որպես ցուցանիշ՝ իսկապես բավականին բարձր է, բայց երբ նայում ենք դրա կառուցվածքը, տեսնում ենք, որ տնտեսության դոմինանտ ոլորտները, որոնք ապահովել են տնտեսական ակտիվությունը, հիմնականում ծառայություններն են, առեւտուրը եւ շինարարությունը: Դա նշանակում է, որ մեր տնտեսությունը զարգանում է ներքին սպառման հաշվին, այսինքն՝ մենք արտադրում ենք ապրանքներ եւ ծառայություններ, որոնք վաճառում ենք ներսում: Մեր տնտեսության ապագան, օգուտները եւ ՀՆԱ-ի աճը հիմնականում ներքին սպառման հաշվին է»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը:

«Ունենք 3 մլն սպառող բնակչություն, հոկտեմբերի 1-ի դրությամբ էլ ազդարարեցինք՝ 3 մլն 90 հազար: Այսինքն, մեր տնտեսությունն արտադրում է ապրանքներ եւ ծառայություններ այդ 3 միլիոնի համար: Քանի որ մենք ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, մեր առեւտրական հաշվեկշիռը մինուս է՝ ավելի քիչ արտահանում ենք, քան ներմուծում: Ստացվում է՝ այդ 3 միլիոն ներսի սպառողները նաեւ ներմուծված ապրանքների սպառողներ են հանդիսանում: Իսկ դա նշանակում է, որ մեր ներքին ռեսուրսներով ֆինանսավորում ենք նաեւ այդ երկրների համախառն ներքին արդյունքը:

Մի կողմից արդյունաբերությունը մինուս 5,7% անկում է գնացել, բայց մենք ազդարարում ենք 7,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ: Նշանակում է, որ մեր տնտեսությունը կախված է արտաքին գործոններից, որովհետեւ տրանսֆերտները գալիս են դրսից, ապահովում են մեր բնակչության գնողունակությունը, դրսից ներմուծվում են ապրանքներ, դրսից եկած փողով մենք գնում ենք դրսից եկած ապրանքները, եւ ինքներս ապրանք չենք արտադրում: Սա է մեր տնտեսության վատ կառուցվածքի անկյունաքարային խնդիրը»,-հավելեց նա:

Դավիթ Անանյանը նաեւ ընդգծեց, որ նշյալ մոդելը տասնամյակների պատմություն ունի, հետեւաբար անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը՝ դառնալով արտահանող տնտեսություն, ոչ թե ներմուծող ու սպառող:

Նրա խոսքով, իրենց քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության ներսում հենց այդ տրանսֆորմացիայի գաղափարն է, եւ իրենք կարեւորում են որակական առումով տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, ու քանի դեռ մենք բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ արտադրող եւ համաշխարհային շուկայում վաճառող երկիր չենք, այս վիճակը շարունակվելու է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test