«Արծվաշենի թեման ծագել է այն պահից, երբ այն օկուպացվել է»,-հարցին՝ Արծվաշենի թեման որտեղի՞ց առաջացավ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ հանձնել ենք, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում՝ հանձնել ենք․ գրավել են»։ Լրագրողը հակադարձեց՝ ես ու Դուք այդ օրն Արծվաշենում էինք, Ռուբեն Ռուբինյանն էլ այսպես ծիծաղով արձագանքեց․ «Ես էդ օրը, բայց վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ հիշում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կարո՞ղ են լինել իրավիճակներ, որ ստիպված լինենք զիջումների, իսկ մենք դրա դեմն առնել չկարողանանք, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետև, երբ վարչապետ Փաշինյանը մի քանի օր չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, ասում են՝ ինչո՞ւ չի խոսում, երբ ասում է՝ մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները՝ այդ թվում Արծվաշենը, ասում են՝ ուրեմն զիջումներ է անելու»։
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Այնուհետև հայտնեց․ «Սահմանազատման հանձնաժողովի հանդիպում վերջին շրջանում չի եղել։ Սահմանազատման հետ կապված՝ այդ թվում անկլավային հարցերով, որևէ նորություն չկա»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test