Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսրայել Հակոբկոխյան. «Ես օլիմպիական խաղեր չեմ կրել; Իմ ցանկությունն է, որ որդիս կրի» aravot.am aravot.am

time
Իսրայել Հակոբկոխյան. «Ես օլիմպիական խաղեր չեմ կրել; Իմ ցանկությունն է, որ որդիս կրի»

Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Հակոբկոխյանը 71 կգ քաշային կարգում առաջին անգամ նվաճեց 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ ճանաչվեց առաջնության լավագույն բռնցքամարտիկ։

Aravot.am-ը զրուցել է նրա հոր՝ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, Բարի կամքի խաղերի՝ կրկնակի, Եվրոպայի՝ եռակի, ԽՍՀՄ սպարտակիադաների՝ կրկնակի, ԽՍՀՄ՝ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի հետ, որը Հարությունի մարզիչն է։

-Նախ, շնորհավորում ենք որդուդ եւ սանիդ հաղթանակը։ Որպես մարզիչ եւ որպես ծնող ի՞նչ զգացողություններ ունես։

-Որպես մարզիկ ինձ ավելի հեշտ էր, քան հիմա որպես մարզիչ։ Բայց առավել ծանր է, երբ որդիդ է ռինգում։ Որդին պետք է ծնողից ուժեղ լինի։ Դրա համար սիրտս ավելի արագ է զարկում։ Բայց ինչ կա՝ սա է։ Դիմանում եմ։ Ահավոր երջանիկ եմ։

-Եթե համեմատենք, այս տարիքում դո՞ւ էիր ավելի լավ բռնցքամարտիկ, թե հիմա Հարությունն է։

-Դժվար է ասել։ Բայց այն ժամանակ սովետ էր, մեզ ավելի ուժեղ էին պատրաստում։ Ես այս տարիքում արդեն երեք անգամ Սովետական Միության չեմպիոն էի։ Ուղղակի Եվրոպա, բան չէին տանում։

-Իսկ ի՞նչ ես կարծում, քո որդին քեզ կգերազանցի՞։

-Հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Ես օլիմպիական խաղեր չեմ կրել, իմ ցանկությունն է, որ ինքը կրի։

-Քո որդին հատկապես ի՞նչ է ժառանգել քեզնից։ Դու միշտ էլ շատ ծանր ես տարել պարտությունը, մանավանդ, անարդար պարտությունը; Անգամ որդուդ պահով ակցիաներ էիր անում ռինգում: Հարությունը քեզանից այդ գիծը ժառանգե՞լ է։ Մանավանդ միջազգային ռինգում հաղթանակները նրան ու մեր երկրին ի՞նչ են տալիս:

-Հարությունի հաղթանակները մեր երկրին ոչինչ չեն կարող տալ, մինչեւ երկիրը չազատագրենք: Հիմա չեմ կարող ասել, թե երկրին ինչ կարող է տալ: Առայժմ իրեն է տալիս, որ ինքն ավելի ոգեւորվի, ավելի լավ մասնակցի ու մեր ազգին ավելի լավ ներկայացնի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test