Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը «վերադառնում է» Մերձավոր Արևելք. Հարավային Կովկասում «նոր դիմագի՞ծ» 1in.am 1in.am

time
Ռուսաստանը «վերադառնում է» Մերձավոր Արևելք. Հարավային Կովկասում «նոր դիմագի՞ծ»

«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անսպասելի այց է կատարել Կահիրե»,- գրում է թուրքական «Անադոլու» պետական գործակալությունը, որի տեղեկություններով նա հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդելաֆաթահ աս-Սիսիի հետ: Կողմերը քննարկել են «հարաբերությունների զարգացման ուղիները՝ հաշվի առնելով ընթացիկ ազդակը և համագործակցության ներուժը»: Ձևակերպումը, ըստ «Անադոլուի», արել է Եգիպտոսի նախագահի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում աս-Սիսին կարևորել է Շարմ էլ Շեյխի պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը՝ Գազայում «պատերազմի բոլոր փուլերն ավարտելու, հրադադարն ամրապնդելու և տարածաշրջան մարդասիրական անխափան օգնություն հասցնելու համար»: Եգիպտոսի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը հատկապես ընդգծում է, որ «տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու միակ ճանապարհը միջազգային իրավունքին համապատասխան երկպետություն որոշման իրականացումը և Պաղեստինի անկախ պետության ստեղծումն է»:

«Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը» խորհրդային շրջանում վայելել է Մոսկվայի ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական և ռազմական աջակցությունը, նրա առաջնորդ Յասիր Արաֆաթը շուրջ երկու տասնամյակ վայելել է Կրեմլի լիակատար բարեհաճությունը: ԱՄՆ նախագահի հովանավորած Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթաժողովին» Ռուսաստանը չի հրավիրվել: Եգիպտոսի նախագահի գրասենյակի հաղորդագրության ենթատեքստից հասկացվում է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքի կարգավորումներին մասնակցության հող է շոշափում: Եգիպտոսը Շարմ էլ Շեյխի պայմանավորվածությունների երաշխավորններից մեկն է՝ Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Կատարի հետ միասին:

Ռուսաստանյան Sputnik-ը տեղեկացրել է, որ Սերգեյ Շոյգուն Կահիրեում բանակցություններ է վարել նաև Եգիպտոսի «արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Բեդր Աբդուլաթիի և Աբդուլմաջիդ Սակրի, ինչպես նաև անվտանգության և հետախուզության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»: Այդ տեղեկությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Կահիրե է գործուղվել, որպեսզի քննարկի ռազմական, անվտանգային և հատուկ ծառայությունների մակարդակներով ռուս-եգիպտական համագործակցության հնարավորությունը:

Այս առումով ուշագրավ է, որ Շոյգուն և Եգիպտոսի նախագահը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ կարգավորման հեռանկարը, և աս-Սիսին աջակցություն է հայտնել պատերազմը դադարեցնելու և արդարացի խաղաղության հաստատման բոլոր ջանքերին: Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց ի վեր Մոսկվան, թերևս, առաջին անգամ է Կահիրեի հետ քննարկում այդ հարցը: Տարածաշրջանի երկրներից ռուս-ուկրաինական կարգավորմանը գործնական ներգրավվածություն ունեցել է Թուրքիան: Անկարան շարունակում է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների չորրորդ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն դրսևորել:

Ըստ երևույթին, արժե նաև դիտարկել, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Կահիրե է գործուղվել Սիրիայի նախագահի ԱՄՆ այցի նախօրեին: Մոսկվան Դամասկոսի հետ լիովին չի կարգավորել իր երկու ռազմակայանների ապագայի հարցը, բայց արաբական աղբյուրներն Հմեյմիմ օդանավակայանում արձանագրել են ՌԴ ռազմատրանսպորտային միջոցների մի քանի վայրէջք: Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ֆորմալ առումով պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Մերձավոր Արևելք Ռուսաստանի վերադարձը կարող է ռուս-ամերիկյան բանակցությունների մաս կազմել՝ ներառնելով նաև Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նոր դիմագիծ ձևավորելու» շուրջ քննարկումները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test