Բռնցքամարտի Հայաստանի աղջիկների երիտասարդական եւ 23 տարեկանների հավաքականների ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնության ավարտին Aravot.am-ին ասաց. «Մենք երկու տարիքային խմբերում մեր մասնակցած բոլոր քաշային կարգերում մեդալ ենք նվաճել։ Դա լավ, կարելի է ասել՝ բացառիկ արդյունք է։ Ընդ որում, Էլիդա Քոչարյանը երրորդ անգամ դարձավ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նա եզրափակչում լավ աշխատեց ռուսաստանցու հետ: Իսկ որ ռուսները որպես կանոն շատ ուժեղ են, գաղտնիք չէ։
Մյուս աղջիկներն էլ իրենց ամբողջ կարողությունները դրեցին ինչպես ամբողջ առաջնության ընթացքում, այնպես էլ եզրափակչում։ Եվ անկախ այսօրվա մենամարտերի ելքից, նրանցից գոհ եմ։ Թե 20, թե 23 տարեկանների մեջ թիմային երկրորդ տեղ զբաղեցնելը Եվրոպայում պատահական չի լինում։ Բայց անկեղծ ասեմ, ինձ համար դա այնքան էլ առաջնային չէ։ Կարեւորն այն էր, որ իրենք ռինգում անեին այն, ինչ գիտեն ու կարող են։ Ես իրենցից ավելի բան չեմ պահանջում։ Խնդիրն այդպես էր դրված իրենց առջեւ՝ ռինգում կռվել, անկախ նրանից կհաղթեն, թե չէ։ Ու այս առումով եմ ես գոհ։ Ի դեպ, այս առաջնությունը աղջիկների համար նաեւ լավ փորձառություն էր, որն ավելանում է նաեւ տարիների ընթացքում բարձրակարգ մրցումների մասնակցելով»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test