Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականի է հեռացրել. Տեր Արամ armtimes.com armtimes.com

time
Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականի է հեռացրել. Տեր Արամ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով թվային տվյալներ 26 տարվա ընթացքում տեղի ունեցած կարգալուծությունների վերաբերյալ:

«ԵՎ ՑԱՎՈՔ, ՍԱՎՈՒՂԸ ՊՈՂՈՍ ՉԴԱՐՁԱՎ

Սիրելի՛ հավատացյալ եղբայր և քույր, երբ գնում ենք Սուրբ Էջմիածին, այնտեղ կանգնեցված է մի հուշապատ սովետական տարիներին բռնադատված հոգևորականների հիշատակին։

Ցավոք, սովետական անաստված մնացորդները դեռ շարունակում են հալածել Հայ առաքելական սուրբ եկեղեցին։

Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը 26 տարիների ընթացքում ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց, այդ թվում՝ 3 եպիսկոպոս, վարդապետներ, աբեղաներ և քահանաներ։ Եվս 150 և ավելի սարկավագներ, իրավիճակից դրդված, սեփական կամքով հեռացել են, և ոմանք էլ հեռացվել են հոգևոր ասպարեզից, իսկ ապօրինի հեռացված ճեմարանականների թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Այստեղ կարելի է պատկերացնել, թե ինչ ցավերի ու տառապանքների միջով են անցել և՛ այդ անձերը, և՛ իրենց ընտանիքները։

Այսօր նրանցից շատերը սեփական ուժերով սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում, ոմանք արդեն լուրջ գիտական և հասարակական գործունեությամբ են զվաղվում, մինչդեռ նրանք պատրաստ էին իրենց կարողություններով ծառայել մեր ժողովրդին և եկեղեցուն։

Չարի մոլագար հալածանքները շատերին հասան նույնիսկ արտագաղթի պայմաններում, Սուրբ Էջմիածնից օրհնության փոխարեն սկսվեցին նամակներ հղվել այս ու այն կողմ, որպեսզի երիտասարդ նախկին եկեղեցականներին աշխատանքից, համալսարանից կամ գիտական կենտրոններից հեռացնեն։

Աստվածաշնչում մի հայտնության մասին է պատմվում, Հիսուս ասում է՝ «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»՝ նկատի ունենալով Սուրբ եկեղեցին։ Հիսուսի ձայնը 26 տարի հնչում է, և ցավոք, Սավուղն այդպես էլ Պողոս չդարձավ»,- գրել է Տեր Արամը, որը չի ընդունում Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալուծության որոշումը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test