«Թոշակառուներին վճարվող «քեշբեքերը» հարկման ենթակա չեն»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ թոշակառուների՝ անկանխիկ առեւտրից ստացած «քեշբեքը» հարկման ենթակա՞ է, թե՞ ոչ։
Այս հարցի մասին շատ է խոսվել, սակայն, ինչպես նկատեց Բաբկեն Թունյանը՝ տարատեսակ մեկնաբանությունները շատ են եւ հստակեցման կարիք կա։
«Հարկային օրենսգրքի 147 հոդվածով սահմանված է, որ պետական միջոցներից աջակցությունները նվազեցվող եկամուտներ են եւ տվյալ դեպքում թոշակառուներին վճարվող «քեշբեքերը» հարկման ենթակա չեն, քանի որ նվազեցվող եկամուտներ են»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test