Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովի նախագահին բռնություն գործադրելու կոչի համար կնոջ են հասցրել դատարան. ուր մնաց թքելը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովի նախագահին բռնություն գործադրելու կոչի համար կնոջ են հասցրել դատարան. ուր մնաց թքելը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Իրինա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 11-ին’ ժամը 12:56-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Այս քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին ու կանխատեսելի է, թե կնոջը ինչ է սպասվում:

Ամենաուշագրավն այն է, որ երիտասարդ կինն արդյոք ի՞նչ պետք է աներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ նրան կանգնեցրել են մեղադրյալի աթոռին։

Ավելին, հարց է առաջանում, երբ քաղաքացի Կարեն Մկրտչյանը դեռևս 2023 թվականին պատմել էր, թե ինչ էր կատարվել Կասկադում․ «Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»-, ապա այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ իրավապահները նույն ջանասիրությամբ չգործեցին ու Ալեն Սիմոնյանին չկանչեցին պատասխանատվության:

Ահա ընտրովի արդարադատությա ևս մեկ ցայտուն դեպք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test