Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ոչ թե PR ակցիա պիտի անեն, այլ պարզաբանում պետք է մտցվի՝ դա իրականում անասնակեր ցորե՞ն է․ ասում են՝ չորրորդ կարգ է»․ Գառնիկ Դանիելյան aravot.am aravot.am

time
«Ոչ թե PR ակցիա պիտի անեն, այլ պարզաբանում պետք է մտցվի՝ դա իրականում անասնակեր ցորե՞ն է․ ասում են՝ չորրորդ կարգ է»․ Գառնիկ Դանիելյան

«Նախ պետք է պարզաբանում մտցվի, թե դա իրականում անասնակեր ցորե՞ն է․ ասում են՝ չորրորդ կարգ է։ Կարևոր հանգամանքներ կան, որ պետք է պարզաբանվեն, ոչ թե PR ակցիա անեն, ասեն՝ դրանով ճանապարհների ապաշրջափակում է, ՀՀ-ն այլընտրանքներ ունի և այլն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ՀՀ ղազախական ցորենի մուտքին։

Ըստ նրա՝ սա ապաշրջափակում չէ, քանի որ Վրաստանով է ցորենը ՀՀ եկել․ «Ապաշրջափակումը կլիներ այն, որ կապ չունի՝ ցորեն կամ այլ բեռներ, կգար Իջևան կայարան։ Ուռճացվում է երկաթգծերի հետ կապված հարցը։ Ղազախ կայարանից մինչև Իջեւան 10 կիլոմետր է։ Ռելսերը կան, ընթացիկ աշխատանքներ տանելու դեպքում կարճ ժամանակահատվածում հնարավոր է այդ վագոնները գան, Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Այս պարագայում մենք կարող էինք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է և ապաշրջափակման տարրեր կան։ Եթե այդ ապրանքները գալիս, Վրաստանով են անցնում, սա բավականին ուռճացված է, ծախսատար։ Պետք է հաշվել, թե այդ ցորենի ինքնարժեքը ինչ է նստում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test