Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սուտ է, կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»․ Գառնիկ Դանիելյան mamul.am mamul.am

time
 «Սուտ է, կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»․ Գառնիկ Դանիելյան

«Սուտ է, ես ձեզ կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանն ու այդ մասին լրագրողի հարցին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամռանը եղել ենք Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում, մտել ենք այն տները, որտեղ թիրախային կրակոցներ են եղել և երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել։ Դա թիրախային է եղել, ոչ թե օդում կրակել են. եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ի՞նչ է նշանակում, ոչ թիրախային կրակոցնե՞ր են»,- նշեց Դանիելյանը։ «Դա մի քանի ամիս առաջ է եղել ընդամենը և, ասել, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը գնում է այդ խաղաղության գործընթացին, կներեք, լուրջ չէ։ Նույն կրակոցները առնվազն օգոստոսին Տավուշի մարզում են եղել, այսինքն՝ դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում․․․ Լավ եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 3 ամիս թշնամին չի կրակել, ի՞նչ ասեմ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test