Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչում է մեղադրվում Մանվել Գրիգորյանի դուստրը hraparak.am hraparak.am

time
Ինչում է մեղադրվում Մանվել Գրիգորյանի դուստրը

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այս մասին «Հրապարակ»-ին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ն․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»։

Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։

Օրեր առաջ, ինչպես տեղեկացրել ենք, ԲԴԽ-ն բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ տվել համաձայնություն՝ հարուցելու քրեական հետապնդում, ինչից հետո իրավապահները մեղադրանք ներկայացրին դատավորին:

Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիորյանի դուստրն է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test